300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul

 300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Los profesores Ronald Marchese y Marlen Breu, publicaron un libro después de la realización de 10 años de investigación con permiso especial del Patriarca Mesrob II, titulado "Gloria y ceremonia: Tesoros textiles de las Iglesias ortodoxas armenias en Estambul".
Leer más/Մանրամասն »

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, որ այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է կրթության ոլորտում կատարված բարեփոխումներով, երբ սահմանվել էր 12-ամյա կրթություն:
Leer más/Մանրամասն »

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
La estrategia se mantuvo en pie hasta un bloguer armenio, Christopher Soghoian, se negó a esta invitación y, además, decidió hacer público los correos electrónicas que había recibido de Burson-Marsteller. En un primer momento no se conocía el nombre de la empresa que estaba detrás de esta campaña.
Leer más/Մանրամասն »

Ամուսնության գրանցման ընթացակարգի փոփոխությունը կարագացնի հարսնացուների և փեսացուների արտագաղթը. սոցիոլոգ

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում Visa-ի բիզնեսի առաջնահերթ ուղղությունն է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։ Leer más/Մանրամասն »

Արքայադուստր Դիանան` հայուհի՞

Publicado por losarmenios On 3/06/2011 02:03:00 p. m.
Անցնում են տարիները, սակայն արքայադուստր Դիանայի մահվան պատճառների մասին նորանոր վարկածներ են ծնվում: Հիշեցնենք, որ առաջիններից մեկը այն «Մերսեդեսի» վարորդի հարբածությունն էր, որով արքայադուստրը իր սիրեկանի՝ եգիպտացի միլիարդատեր Դոդի Ալ Ֆեյեդի հետ փորձում էր փախուստ տալ անամոթ հետապնդումներից:
Հաջորդ վարկածը վերաբերում էր Անգլիայի թագավորական պալատին, որտեղ կնքվել էր գաղտնի համաձայնագիր՝ կյանքից հեռացնելու աշխարհի ամենահին թագավորական ընտանիքը վարկաբեկողին:

Սակայն գործնականում նրա մահվան մասին խոսողներից և գրողներից ոչ ոք չի ասել գլխավոր մի պատճառի մասին. միայն հայկական խառնվածքն է սպանել Լեդի Դիին:
Այսպիսի եզրակացության կարելի է գալ՝ ծանոթանալով ամերիկահայ պրոֆեսոր Լևոն Թոփազյանի ուսումնասիրություններին, որով նա հայտնաբերել է արքայադուստր Դիանայի՝ մոր կողմից հայուհի լինելը:
Կազմելով Դիանա Սպենսերի տոհմածառը, պրոֆեսոր Թոփազյանը պարզել է, որ արքայադստեր մայրական կողմի նախապապը՝ Թեոդոր Ֆորբսը, ամուսնացած է եղել Հնդկաստանից մի հայուհու հետ, որին կոչում էին Էլիզա (Եղիսաբեթ) Ֆորբեզյան: Ունենալով 1/64 մասով հայկական արյուն, ըստ պրոֆեսորի, Դիանան իր խառնվածքով և բնավորությամբ տիպիկ հայուհի էր: Ազգագրագետ գիտնականներն ուսումնասիրելով մարդկանց հոգեբանական տեսակների կախվածությունը նրանց ազգային ծագումնաբանությունից, շատ վաղուց եկել են այն եզրակացության, որ բոլոր հնդևրոպացիներին պայմանականորեն կարելի է բաժանել «հյուսիսևրոպական» և «մերձավորարևելյան» տիպերի ներկայացուցիչների: «Հյուսիսևրոպացիներին» պատկանում են անգլիացիները, գերմանացիները, սկանդինավցիները, մասամբ՝ սլավոնները: «Մերձավորարևելյան» տեսակներից են, համապատասխանաբար, իտալացիները, թուրքերը, կովկասցիները, պարսիկները, հույները, գնչուները և ուրիշներ: «Հյուսիսևրոպական» և «մերձարևելյան» մարդկանց միջև խառնվածքների տարբերության պատճառով սովորաբար ծագում են հոգեբանական տարաձայնություններ, որոնք ծնվում են վարքի տարբեր ստերեոտիպերի բախումից: Հետազոտելով հոգեբանական տարբեր տիպերի մարդկանց վարքը տրանսպորտում, հնագետները նկատել են, որ «հյուսիսևրոպացին», մտնելով էլեկտրագնացք, կփնտրի ամենադատարկ վագոնը, իսկ վագոնում՝ ամենադատարկ նստարանը: Գրավելով իր տեղը, ցանկացած ուղևորի՝ իր կողքին նստելու մտադրությունը (ազատ տեղերի առկայության դեպքում) նա դիտարկում է որպես իր անձնական անկախությունը ոտնահարելու ցանկություն: Ուղևորվելով հեռավոր ճանապարհորդության, «հյուսիսևրոպացին» կարող է գնալ հազարավոր կիլոմետրեր և այդպես էլ չծանոթանալ իր խցիկի հարևանների հետ: Իսկ «մերձավորարևելցու» համար բնորոշ է վարքի հակառակ դրսևորումը:
Հայտնի է, որ «հյուսիսևրոպացիները» բնազդորեն զրուցակցից հեռանում են, երբ վերջինս ուզում է նրանց մոտենալ 70 սմ-ից ավելի (բացառությամբ այն դեպքերի, երբ սիրահարները և  մտերիմները պատրաստվում են իրար հաղորդել վստահելի տեղեկություններ): Մինչդեռ «մերձավորարևելցիների» համար այդ տարածությունը լինում է ավելի քիչ՝ 30-35 սմ-ի: Այսպիսով, այն, ինչ հայի կամ պարսիկի համար կարող է լինել պարզապես ընկերական զրույց, «հյուսիսևրոպացին» դա կընդունի որպես իր անձնական կյանքի մեջ մխրճվելու ոտնձգություն: Արքայադուստր Դիանան «մերձավորարևելյան» իր խառնվածքով անգլիական թագավորական ընտանիքում ընկալվում էր որպես օտարածին, չափազանց անզուսպ և ագրեսիվ: Հայտնի է, որ ամուսնության 15 տարիների ընթացքում Դիանան հինգ անգամ փորձել է ինքնասպանություն գործել, մի քանի անգամ ընկել է հոգեկան ճգնաժամի մեջ:

Աղբյուրը`www.aravot.am

0 Response to 'Արքայադուստր Դիանան` հայուհի՞'

Publicar un comentario

Una donación voluntaria
Կամավոր նվիրատվություն