300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul

 300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Los profesores Ronald Marchese y Marlen Breu, publicaron un libro después de la realización de 10 años de investigación con permiso especial del Patriarca Mesrob II, titulado "Gloria y ceremonia: Tesoros textiles de las Iglesias ortodoxas armenias en Estambul".
Leer más/Մանրամասն »

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, որ այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է կրթության ոլորտում կատարված բարեփոխումներով, երբ սահմանվել էր 12-ամյա կրթություն:
Leer más/Մանրամասն »

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
La estrategia se mantuvo en pie hasta un bloguer armenio, Christopher Soghoian, se negó a esta invitación y, además, decidió hacer público los correos electrónicas que había recibido de Burson-Marsteller. En un primer momento no se conocía el nombre de la empresa que estaba detrás de esta campaña.
Leer más/Մանրամասն »

Ամուսնության գրանցման ընթացակարգի փոփոխությունը կարագացնի հարսնացուների և փեսացուների արտագաղթը. սոցիոլոգ

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում Visa-ի բիզնեսի առաջնահերթ ուղղությունն է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։ Leer más/Մանրամասն »

Կառնավալի պատմությունը

Publicado por losarmenios On 3/07/2011 02:52:00 a. m.
Կառնավալի (դիմակահանդես) տոնախմբությունները  դարերի պատմություն ունեն և մեծ շքեղությամբ նշվում են աշխարհի համարյա բոլոր երկրներում: Կառնավալը նշելու օրը փոփոխական է` այն կախված է զատիկից, որը փոփոոխվում է ամեն տարի: Կառնավալը նշվում է Զատիկի կիրակիին հաջորդող 7-րդ կիրակի օրը:
Կառնավալի հետ կապված ամենահայտնի ուսումնասիրու-թյունների պատմությունը հասնում է մինչև Ք.ա.:
Մասկարադներ, սոցիալական անհավասարության ժամանակավոր հեռացում, կարճ ժամանակահատվածով քաոսի առաջացում, ժողովրդի կողմից կատակով ընտրվող թագավորներ, որոնք իշխում էին ընդամենը մի քանի օրով` այսպիսի փառատոնները արդեն հանդիպել են Բաբելոնի, Մեսոպոտամիայի, Եգիպտոսի, այդ թվում նաև հույների, հռոմեացիների և գերմանացիների պատմության մեջ:

Կառնավալի պատմական հիմքերի մասին կազմվել են երկու տարբեր կարծիքներ:
Առաջին տեղում գարնանային փառատոնի պտղաբերության ծիսակատարության հետ կապվաց գաղափարն է: Այդ ծիսակատարության միջոցով մարդիկ արտաքսում են ''Թագավոր ձմռանը'', որպեսզի ետ վերադարձնեն պտղաբերությունը: Միջնադարում կաթոլիկ եկեղեցին այս տոնը կհամարեր հեթանոսական և կներառեր պաշտամունքային օրացույցի մեջ:
Ըստ Երկրորդ պատմվածքի կաթոլիկ եկեղեցին հանդիսանում է այս տոնի նախաձեռնող: Կաթոլիկ եկեղեցին սահմանել և նշել է այս տոնը մինչև Զատիկի պահքը այս միջոցով դիմավորելով Զատիկի գալը:
17-րդ դարում Եվրոպայում ''կառնավալ'' տերմինը բնութագրվում էր դիմակներով, տոնախմբություններով, երթերով, առատ ուտելիքով և խմիչքով: Միջնադարում տոնվում էր ''vastenavondviering'', որի ժամանակ աղմկոտ խնջույքի ընթացքում մարդիկ ևս մեկ հնարավորություն ունեին նախապատրասվել Զատիկին: ' Այդ ամենը արվում էր առատ սնունդուվ և խմիչքով լի սեղանների միջոցով: Կառնավալ բառի բացատրություններից մեկը կապվաց է այս ճոխ տոնակատարության և դրան հաջորդող պաս պահելու սովորության հետ: 'Կառնը վալը '' նշանակու է մսից բաժանում:

Կառնավալի մի այլ բացատրություն կապվաց է ցarrus navalis ի հետ` մի նավակ-վագոնիկի, որը պասի երեկոյի ժամանակ ծպտվաց մարդկանցոով լի անցնում էր փողոցներով: Ինչպես և բոլոր տոնեը կառնավալի դեպքում էլ հարաբերություն կա ժամանակակից հետպատերազմյա և հերավոր անցյալում նշվող սովորությունների միջև:

Կարնավալը նշվում է նաև Իսպանիայում: Նկատելի տարբերվում են Իսպանիայի տարբեր նահանգներում, նույնիսկ քաղաքներում կատարվող տոնակատարությունները:

Առանձնակի շուքով այն նշվում է Կանարյան կղզիներում, որտեղ տեղի ունեցող դիմակահանդեսներն, իրենց կարևորությամբ երկրորդն են` Բրազիլիայի մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյի դիմակահանդեսից հետո։ Բոլոր նրանք, ովքեր ավելին են ուզում իմանալ Սանտա Կրուզ դե Տեներիֆեում անցկացվող դիմակահանդեսի մասին, պետք է փոքրիկ ճանապարհորդություն կատարեն դեպի հեռավոր XVIII դար։ Դեռևս այդ դարաշրջանում կղզու բնակիչներն իրենց տներում կազմակերպում էին հատուկ հանդերձանքներով պարահանդեսներ, որոնց ժամանակ կրում էին ամենախայտաբղետ գույների և կտրվածքների հագուստներ։
Մասնագետների կարծիքով՝ դիմակահանդեսների ժամանակ դիմակ կրելու սովորությունը ծնունդ է առել հենց այդ քաղաքում:  Գրեթե բոլոր ֆիեստաների  (տոների)ժամանակ Սանտա Կրուզ դե Տեներիֆեի կանայք Պիլար փողոց էին դուրս գալիս` դեմքները ծածկած։ Այս սովորությունը միայն ազնվական կանանց մենաշնորհը չէր։ Չանսալով եկեղեցու և տեղական իշխանությունների սպառնալիքներին` հասարակ բնակիչները սիրում էին ժամանակ առ ժամանակ պճնվել և տրվել փողոցային խրախճանքներին` պարեր, դիմակավորված ներկայացումներ և այլն։

Տոնախմբության ամենակարևոր գիշերն այն գիշերն էր, երբ ընտրում էին Դիմակահանդեսի թագուհուն։ Ի դեպ, աշխարհում կազմակերպվող ոչ մի մրցույթի թագուհու թագավորական կյանքն այնքան կարճ չի տևում, որքան այս դիմակահանդեսի թագուհունը` չնայած այն հանգամանքին, որ վերջինիս հանդերձանքի վրա ամիսներ շարունակ տքնաջան կերպով աշխատում են բազմաթիվ հայտնի  դերձակներ։ Ամիսներ են տևում, մինչև ի մի են բերվում բոլոր հնարավոր և անհնարին մտքերը, որպեսզի ընտրվող թագուհու հանդերձանքը լինի շլացուցիչ և անկրկնելի։ Նման հանդերձանքի քաշը երբեմն հասնում է 40 կգ։ Իսկ թագուհու տիտղոսին արժանանում է ամենահմայիչ, գեղեցիկ և... դիմացկուն աղջիկը։

Սանտա Կրուզ դե Տեներիֆեի դիմակահանդեսի ամենակարևոր մասը քաղաքի հրապարակում կազմակերպվող պարերն են, որոնց մասնակցում են հազարավոր դիմակավոր զույգեր։ Ոչ մի անցորդ անտարբեր չի կարողանում անցնել պարողների կողքով. ոտքերն ինքնըստինքյան սկսում են շարժվել ռիթմին համընթաց, և նա էլ ակամա դառնում է պարող ամբոխի մի մասնիկ։ Միակ բանը, որն անտեսել հնարավոր չէ, մարդու ինքնազգացողությունն է` պետք չէ մոռանալ, որ պարերը սկսվում են երեկոյան ժամը 8-ին և շարունակվում մինչև լուսաբաց։
Դիմակահանդեսային տոնախմբություններն ավարտվում են սաղմոնաձկան «հուղարկավորության արարողությամբ». ստվարաթղթե ձկան հետևից փողոցներով անցնում է սգավորների հոծ խումբը, և ամենուր լսվում են լացի և հեծկլտոցների ձայներ։ Ի դեպ, սգավոր «այրիների» դերում հանդես են գալիս բեղավոր տղամարդիկ։ «Սգո» արարողության ավարտին ստվարաթղթե սաղմոնաձկանն այրում են և մոխիրը թաղում լողափի այն հատվածում, որտեղ հաջորդ տարի պետք է տեղի ունենա դիմակահանդեսի բացման արարողությունը։

Իսպանիայի հարավում գտնվող Կադիս քաղաքում կազմակերպվող դիմակահանդեսն իր բնույթով տարբերվում է բոլոր մյուս տոնախմբություններից և մրցույթներից։ Իհարկե, այստեղ ևս կարևոր տեղում են դիմակահանդեսային հանդերձանքները, որոնք կարող են լինել թե ՛ անհատական, թե ՛ զույգի և թե ՛ ողջ ընկերախմբի համար։ Կադիսում ամոթանք են տալիս բոլոր նրանց, ովքեր քաղաքում լինելով հանդերձ բաց են թողնում այնպիսի կարևոր մի իրադարձություն, ինչպիսին «Կարուսել-երգչախմբի» ելույթն է։ Դիմակահանդեսի շրջանակներում իրականացվող այս յուրահատուկ միջոցառմանը մասնակցելու են գալիս հազարավոր տեղաբնակներ և զբոսաշրջիկներ, որպեսզի վայելեն և ընտրեն լավագույն երգերն ու կատարողներին։

Կառնավալի տոնախմբությունները առանձնակի շուքով չեն նշվում Կատալունիայի մայրաքաղաք Բարսելոնայում: Չնայած այս հանգամանքին, կազմակերպվում են զանազան միջոցառումներ: Ժողովուրդը`հատկապես երեխաները, հետևելով ավանդույթներին, կրում են տոնահանդեսին համապատասխան հագուտներ, դիմակներ: Փողոցներում կարող ես ուտել Իսպանիայի տարբեր նահանգներին`հատկապես Կատալունիային տիպիկ ուտեստներ:
Ամենուր տիրում է տոնական բարձր տրամադրություն….

0 Response to 'Կառնավալի պատմությունը'

Publicar un comentario

Una donación voluntaria
Կամավոր նվիրատվություն