Բարեբախտաբար, սփյուռքի հայկական համայնքները ամեն ինչ անում են, մեր լեզուն, մշակույթը պահպանելու համար: Գործում են հայկական դպրոցներ, որոնց հիմնական նպատակն է հայաճանաչ դարձնել մեր փոքրիկ հայրենակիցներին, ծանոթացնել նրանց մեր դարավոր պատմությանը, գրականությանը և մշակույթին:
Կատալունիայի Հայկական միության “Արարատ” դպրոցը մի քանի տարվա պատմություն ունի: Հայ մանուկները, մեծ հաճույքով են գալիս դասերին և մայրենի լեզուն սովորելու մեծ ցանկություն են ցուցաբերում:
Երեկ, կանանց միջազգային օրվա`մարտի 8-ի կապակցությամբ, փոքրիկները իրենց ուսուցիչների ` Անիի, Արմինեի և Անդրանիկի օգնությամբ, գեղեցիկ բացիկներ էին պատրաստել մայրիկներին նվիրելու համար: Անաստասիան, Անրին, Ասյան, Վարդուհին, Սուրենը, Եվան, Մարիան, Ռաուլը, Հովսեփը, Լիլին, Հարությունը և Ալբերտը իրենց դողդոջուն փոքրիկ ձեռքերով իրենց առաջին հայերեն բառերն էին գրել` ուղղած սիրելի մայրիկներին: Պետք էր տեսնել փոքրիկների երջանկությունը և հրճվանքը, բացիկները մայրինկերին նվիրելիս…
Նույն օրը երեխաները հրաժեշտ տվեցին նաև իրենց առաջին և շատ սիրելի ուսուցիչուհի Անիին: Փոքրիկները առանձին-առանձին իրենց սրտի խոսքն ասեցին սիրելի ուսուցչուհուն . բոլորն էլ անկեղծ էին ու հուզված:Վերջում, Արարատ միության ներկայացուցիչները, ուսուցիչները, ծնողները և երեխաները իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին Անիին` իր կատարած հայրենանվեր ու անգնահատելի աշխատանքի համար:
Հեղինակ` Արմինե Ավետիսյան




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Սովորում ենք գրել հայերե´ն'
Publicar un comentario