Եվ ահա, Տիգրան Սարգսյանը դուրս է գալիս և այդ աղմուկից հետո ասում. «Ջենթլմեններ, ես կատակ արի»: Հարգելի ջենթլմեն վարչապետ, իսկ ինչո՞ւ մինչև աղմուկ բարձրանալը խոսք չկար կատակի մասին: Կարծում ենք, որ Տիգրան Սարգսյանի շրջապատից ինչ-որ մեկն, անկասկած, ծանոթացած կլիներ հարցազրույցին և կարող էր մինչև աղմուկը հայտարարություն տարածել, որ արտահայտությունն ընդամենը կատակով է ասվել: Եվ նույնիսկ հարց է առաջանում, թե երբ Տիգրան Սարգսյանը հարցազրույցը տալիս էր, լրագրողին զգուշացրե՞լ է, որ իր այդ խոսքը կատակ է և կամ արժե հատուկ նշել, կամ ընդհանրապես չդնել: Չէ՞ որ վարչապետ Սարգսյանը պետք է որ գիտակցեր, թե ինչ լուրջ բան է ասել և ինչ մեծ աղմուկ կարող է լինել, ընդ որում՝ արդարացի աղմուկ, եթե չընդգծվի և չշեշտվի, որ ասվածը եղել է կատակ:
Սակայն, վերջին հաշվով և այս ամենից զատ, ի՜նչ մի կատակի թեմա է ընտրել Տիգրան Սարգսյանը, այն էլ կարևոր խնդիրների վերաբերյալ հարցազրույցի ընթացքում: Սա, ըստ երևույթին, խոսում է նաև հասարակական արձագանքի վերաբերյալ իշխանության անպատասխանատու մոտեցման մասին: Շատ հեշտ է ամեն ինչ վերագրել կատակին, ու առաջ անցնել ՝ խուսափելով պատասխանատվությունից:
Մինչդեռ երկրում առկա իրավիճակը, որը նաև դարձել է աղետալի արտագաղթի պատճառ, ամենևին էլ կատակի տեղիք չի տալիս: Հայաստանում մի այնպիսի իրավիճակ է, որ ավելորդ կատակների փոխարեն, իշխանության այս կամ այն ներկայացուցիչներին ամենևին չէր խանգարի չզլանալ և ամեն մի առիթն օգտագործել հասարակությունից ներողություն խնդրելու համար, որ ոչ մի կերպ չի հաջողվում մեղմել սոցիալ-տնտեսական լարվածությունն ու Հայաստանում, ի վերջո, հնարավոր դարձնել գոնե ներկայի կարիքները հոգալը, եթե նույնիսկ դեռ բազա չկա մոտ կամ հեռու ապագայի մասին մտածելու:
Իսկ մենք լուրջ ենք, հարգելի պարոն վարչապետ, մենք, քաղաքացիները, որոնք չեն կարողանում իրենց հացի խնդիրը հոգալ, իրենց երեխաներին արժանապատիվ մանկություն, առողջություն ապահովել: Նրանք լուրջ են և ոչ թե ձեր հումորի զգացումին են ուզում ականատես լինել, այլ ցանկանում են, որ առավել պատասխանատու զգացումներով հանդես գաք և չվիրավորեք իրենց մարդկային զգացումները: Կատակեք այնտեղ ու այն թեմաներով, որտեղ չկան սոված մանուկներ:
1in.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Ջենթլմեններ, ես կատակ արի'
Publicar un comentario