Դատարանում 47-ամյա գերմանացին հայտարարել է, որ գորտի նկատմամբ բռնություն կիրառելու պատճառը եղել է այն, որ կենդանին գիշերներն բարձր ձայներ է արձակել` խանգարելով իր հանգստը: Կրակելով օդաճնշական զենքից` Թենհոֆերը վիրավորել է մեկ այլ գորտի ևս, որը սակայն ողջ է մնացել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Դատարանը որոշում է կայացրել տուգանել Թենհոֆերին միայն այն բանից հետո, երբ պարզվել է, որ օդաճնշական զենքը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով. ապօրինի զենք պահելը ճանաչվել է ծանրացուցիչ հանգամանք:
Թերթ.am
0 Response to 'Գերմանացին հարևանի գորտին սատկացնելու պատճառով 1,5 հազար եվրո տուգանք է վճարել'
Publicar un comentario