Եռօրյա համաժողովն ընդհանուր առմամբ համատեղել էր շուրջ 1000 ներկայացուցչի` 82 երկրից, այդ թվում` առաջին տիկիններ, 35 կին նախարար, գործարար կանայք, հասարակական և քաղաքական գործիչներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց «Կանանց համաշխարհային գագաթաժողովի» փակման հանդիսավոր արարողությունը, որում ելույթով հանդես եկավ նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:
Հրանուշ Հակոբյանն այցելեց Պեշիքթաշի Սուրբ Աստվածածին, Ղալաթիայի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ և Եշիլգյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցիներ, հանդիպեց եկեղեցիների հոգաբարձուների խորհուրդների անդամների հետ:
Այնուհետև նախարարն այցելեց Էսայան վարժարան, որտեղ մասնակցեց վարժարանի «Մարալ» պարախմբի համերգին, ինչպես նաև աշակերտների պատրաստած միջոցառմանը: Վարժարանի սաներն արտասանեցին Ավետիք Իսահակյանի և Դանիել Վարուժանի ստեղծագործություններից:
Նախարարը եղավ նաև Կեդրոնական վարժարանում: Այստեղ նախարարի այցելության առթիվ կազմակերպվել էր հատուկ համերգ-բեմադրություն, որին հաջորդեց ընդունելությունը: Նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը` մասնավորապես անդրադառնալով «Արի տուն», «Մեր մեծերը» և այլ ծրագրերի և կոչ արեց ակտիվ մասնակցել դրանց:
hayernaysor




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Ստամբուլում ավարտվեց «Կանանց համաշխարհային 21-րդ գագաթաժողով»-ը'
Publicar un comentario