Շատերը «պլանավորել» էին նաև իրենց երեխայի ծնունդը։ Իմանալով, որ մանկիկը պատրաստվում է աշխարհ գալ նոյեմբերին՝ նրանք բնության ժամկետները «մի փոքր համապատասխանեցրել էին» համաչափ ամսաթվին, այնպես որ երեկ շունչ քաշելու ժամանակ չունեին նաև մայրաքաղաքի ծննդատների անձնակազմերը։
Էլեկտրոնային հասցեներին շատերն են երեկ նամակ ստացել՝ «օրվա խորհրդավոր հաջողությունը» բացահայտող երկարաշունչ տեքստերով և դրանցից տնտեսապես շահելու վճարովի խորհուրդների առաջարկներով։
«Շանթ»-ի հարցախույզը ցույց է տվել, որ շատ են նաև այսօրը պահած երազանքների իրականացմանը հավատացողները, թեպետ ոմանք էլ նշել են, որ երազել պետք է ամեն օր։ Իսկ քահանան հիշեցրել է, որ թվերի և համընկնումների մեջ խորհրդավոր ուժեր փնտրել պետք չէ. «Աստված բարի է համարել և օրհնել է բոլոր օրերը»։
Հիշեցնենք, որ թվային համադրությունների՝ մարդու և աշխարհի, ներկայի և ապագայի վրա ազդեցությունների նկատմամբ հավատ ունեցել են բազմաթիվ մշակույթների և կրոնների հետևորդներ բոլոր ժամանակներում։ Հնուց ի վեր դրանցով կազմվել են «ճակատագրի քարտեզներ» թե անհատների և թե ժողովուրդների համար։ Սակայն քրիստոնեությունը, իր հիմքում ունենալով ազատ կամքի գաղափարը, մերժում է մարդու կյանքի և գործունեության վրա թվային թե այլ համարդությունների ազդեցությունների հաշվարկման այդ համակարգերը և դրանց նկատմամբ նման վերաբերմունքը որակում՝ սնահավատություն։
Թերթ.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Աստված բարի է համարել և օրհնել է բոլոր օրերը. քահանա'
Publicar un comentario