Իսպանացի վիրաբույժներն աշխարհում առաջին անգամ կատարել են մարդու երկու ոտքի ամբողջական փոխպատվաստման վիրահատություն:
Այս աննախադեպ վիրահատությունը տևել է 10 ժամ: Վիրաբուժական այս միջամտության նախապատրաստական աշխատանքները տևել են երկար. Փոխպատվաստման համաշխարհային ասոցիացիայի համաձայնությունը վիրահատող բժիշկները ձեռք էին բերել դեռևս նախորդ տարվա վերջին, հաղորդում է Корреспондент-ը:
Ոտքերի փոխպատվաստման վիրահատության ենթարկված պացիենտը տղամարդ է եղել: Վիրահատող բժիշկը հայտնել է, որ փոխպատվաստումն անցել է առանց բարդությունների, սակայն վիրահատության վերջնարդյունքի մասին դեռևս վաղ է խոսել:
Թերթ.am
0 Response to 'Իսպանիայում մարդուն երկու ոտքի ամբողջական փոխպատվաստում են կատարել'
Publicar un comentario