Ինչպես գրում է թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթը, հանրապետական սենատորներ Ջոն Քիլն ու հայամետ դիրքորոշմամբ հայտնի, ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախկին համանախագահ Մարկ Քըրքը նամակով դիմել են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին և պաշտպանության նախարար Լեոն Պանետային։
Սենատորների կարծիքով՝ Անկարան պետք է երաշխիքներ տա այն մասին, որ ՌՏԿ–ի տվյալները տրամադրելու է նաև Իսրայելին։
Սենատորները պահանջել են ուսումնասիրել, թե Իրանի հնարավոր հրթիռային հարձակումներից պաշտպանվելու համար որքանով արդյունավետ կլինի ՌՏԿ–ի տեղակայումը Թուրքիայի տարածքում։
Քըրքն ու Քիլն իրենց նամակում նշել են, որ ՌՏԿ–ի տեղակայման համար «ամենաիդեալականը կլինի Հարավային Կովկասը»։
Նշենք, որ ամիսներ առաջ սենատորներ Ջոն Քիլը, Ջեյմս Ինհոֆը, Ջեյմս Ռիշն ու Մարկ Քըրքը ԱՄՆ նախկին պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսին նամակ էին ուղարկել՝ կոչ անելով փոփոխություններ մտցնել ԱՄՆ–ի՝ Թուրքիայում ՀՀՊ տարրեր տեղակայելու ծրագրերում։
Սենատորները կոչ էին արել Պենտագոնի ղեկավարին ՀՀՊ տարրերը տեղակայել ոչ թե Թուրքիայի, այլ՝ Վրաստանի տարածքում։
Հիշեցնենք, որ The Washington Times պարբերականն օրեր առաջ գրել էր, որ Անկարան և Վաշինգտոնը պատրաստվում են առաջիկայում պայմանագիր կնքել Թուրքիայի տարածքում ՀՀՊ տարրերի տեղակայման մասին։
Թերթ.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Հայամետ կոնգրեսականը կոչ է անում Վաշինգտոնին զգուշանալ Թուրքիայում ՀՀՊ տարրեր տեղակայելուց'
Publicar un comentario