Անդրադառնալով հրապարակման հեղինակին` Դենիել Ֆիշերին, Արտակ Բաղդասարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Թող ինձ ների պարոն Ֆիշերը, բայց ես համոզված չեմ, որ ինքը լիարժեք ուսումնասիրել է Հայաստանի և մնացած 177 երկրների տնտեսությունները: Եթե դու ուզում ես նման որակում տալ աշխարհի երկրներին, բարի եղիր մի փոքր ավելի խորությամբ ուսումնասիրել բոլոր տնտեսությունները: Թող վերցներ, ասեր` այսինչ տարվա տնտեսական աճի ցուցանիշով Հայաստանը այսինչերորդն է: Ամենախորը անկում գրանցել է այսինչ երկիրը, դրանց հաջորդող տարում ամենաշատ աճել է այնինչ երկիրը: Այսինքն դրվագ ես վերցրել, դրվագով էլ գնահատիր»:
«Ֆորբս»-ի հրապարակած ուսումնասիրության մեջ նշված է, թե երկրների տնտեսությունները դասակարգելիս` մի քանի ցուցանիշներ են հաշվի առնվել, մասնավորապես, 177 երկրների համախառն ներքին արդյունքի ու գնաճի վերջին երեք տարիների միջին ցուցանիշը, Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումները 2012 թվականի համար, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի արդյունքը և առեւտրային հաշվեկշիռը:
Արտակ Բաղդասարյանը նշեց, թե դժվար է լուրջ համարել հեղինակի օգտագործած մեթոդաբանությունը, քանի որ, օրինակ, միջազգային հեղինակավոր տարբեր կազմակերպությունները, երբ փորձում են դասակարգել երկրների տնտեսությունները, օգտագործում են անհամեմատ ավելի շատ տվյալներ:
«Նրանք բոլորը հարյուրավոր ցուցանիշներ են վերցնում` օգտվելով տարբեր հարցումների արդյունքներից, նրանք փորձում են որակել տնտեսությունը մի տեսանկյունից` ըստ մրցունակության, ըստ գործարարության համար նպաստավորության, ըստ ազատականության: Հիմա թեկուզ այս չորս ցուցանիշով, թեկուզ դրանք լինեն շատ կարևոր ցուցանիշներ, որակել ամբողջ տնտեսությունը որպես ամենավատ տնտեսություն, դա մասնագիտական առումով առնվազն կոռեկտ չէ», - ասաց Բաղդասարյանը:
«Ֆորբս»-ի այս հրապարակումը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանում: Օրերս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը ասել էր, թե «ամսագիրը արձանագրել է Հայաստանի տնտեսության իրական վիճակը»:
Հրապարակմանը անդրադարձել են նաև Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և Ազգային ժողովի նախարար Հովիկ Աբրահամյանը: Հինգշաբթի օրը Գյումրիում լրագրողների հետ հանդիպմանը ժամանակ ԱԺ նախագահն ասել էր. - «Մենք իրոք մտահոգված ենք և ասացինք, որ վարչապետը հերքի այդ լուրը: Կառավարությունը պետք է բացատրություն տա»:
Ի դեպ, Էկոնոմիկայի նախարարության Տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետը այսօր ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ նյութը հրապարակվել է «Ֆորբս»-ի կայքէջի` բլոգների համար նախատեսված բաժնում, և Բաղդասարյանի խոսքով, Էկոնոմիկայի նախարարությունը նամակ է ուղարկել ամսագրին` պարզելու, թե նյութը Դենիել Ֆիշերի, այսպես ասած, անձնակա՞ն հրապարակումն է տվյալ բլոգում, թե՞ «Ֆորբսը» նույնպես կանգնած է այդ նյութի հետևում:
azatutyun.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյան «Ֆորբս»-ի հրապարակումը «կոռեկտ» չի համարում'
Publicar un comentario