Սերժ Սարգսյանը նաև նախազգուշացրել է, որ եթե զավթիչների և անարդարների մտքով նոր արկածախնդիր մտադրություն անցնի` հայկական կողմը նորից կլինի ուժեղը, որովհետև «հայրական տունն ու հայրենիքը պաշտպանողը անպարտ է և անկասելի»։
Մամեդովի պնդմամբ, այդ ելույթը կոչված է «շեղել հանրության ուշադրությունը հիմնարար այնպիսի հարցերից, ինչպիսիք են գործազրկությունը, քաղաքական, տնտեսական և բարոյական անելանելի իրավիճակը հասարակական կարծիքի հանդեպ իշխանությունների անտարբերությունը»։
Մամեդովը նաև կրկնել է Հայաստանի քաղաքականության մասին Բաքվում հաճախ արվող մեկնաբանությունները։
«Բանն այն է, որ Հայաստանը լուրջ զիջում է Ադրբեջանին դիվանագիտության առումով, վերջին շրջանում Ադրբեջանը տնտեսական կարողության և դեմոկրատական զարգացման տեսակետից ամրացրել է իր դիրքը միջազգային ասպարեզում, իսկ Հայաստանը սեփական քաղաքականության զոհն է դարձել, քանի որ այն նախ և առաջ հիմնված է հարևաննների նկատմամբ տարածքային ոտնձգությունների վրա»,- ասել է նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի վարիչը և պնդել, թե «այսօր ժամանակը խաղում է Ադրբեջանի օգտին»։
«Թրենդ» լրատվական գործակալության փորձագետների խմբի անդամ Ֆիքրեթ Սադիխովն էլ հայտարարել է, թե Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի առաջարկություններում «անպայման պետք է տեղ գտնեն ինչ-որ նոր նրբություններ, այլապես ոչ մի առաջխաղացում չի գրանցվի»։
«Չի կարելի Ադրբեջանին թելադրել նախապես անհնարին պայմաններ: Եթե նորից կրկնվելու է այն ամենը, ինչ եղել է նախորդ հանդիպումներում, ապա ոչ մի արդյունք չի լինի»,- ասել է Սադիխովը։
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Ռասիմ Մուսաբեկովը նշել է, որ կողմերի միջեւ առանցքային տարաձայնությունը Ղարաբաղի կարգավիճակի հանրաքվեի հարցն է. - «Հայերը պնդում են, որ հանրաքվեն չպետք է բացառի անջատումը, ադրբեջանցիները պնդում են, որ ինքնորոշումը լինի տարածքային ամբողջականության շրջանակներում»։
Ճնշումը Բաքվի վրա անհնարին է, քանի որ, ըստ Մուսաբեկովի, Ադրբեջանի դիրքորոշումը պաշտպանված է ՄԱԿ-ի Անվտանգությկան խորհրդի և միջազգային այլ կազմակերպությունների ընդունած բանաձևերով։
Ռուսաստանցի վերլուծաբան, Ազգային ռազմավարության ինստիտուտի տնօրեն Միխայիլ Ռոմիզովն էլ «Դեյ Ազ» գործակալությանն ասել է, թե չարժե գերագնահատել Ռուսաստանի հնարավորությունները բանակցային գործընթացում։
«Բանն այն է, որ փոխզիջումային տարբերակի գոնե մոտավոր նախագիծ գոյություն չունի, քանզի կողմերի դիրքորոշումներն իրարամերժ են»,- նշել է Ռեմիզովը։
azatutyun.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Բաքվին զայրացրել է Սերժ Սարգսյանի ելույթը'
Publicar un comentario