Ընկերություններից մեկի սեփականատիրոջ խոսքով` երկու հարևանների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը պատճառ է դարձել, որ հայերն ու թուրքերը վերապահումով մոտենան միմյանց երկրներ այցելելուն:
Ալթունի «Թաուեր թուրիզմը» կհամագործակցի «Թյութեն թուրիզմ» ընկերության հետ` կազմակերպելու ուղեգրային ճանապարհորդություններ Հայաստան, որոնք հնարավոր են երկու երկրների միջև կանոնավոր չվերթերի շնորհիվ:
«Ատլաս ջեթ» ընկերությունից ձեռք բերված օդանավով Ալթունը կարողացել է շարունակել Թուրքիա-Հայաստան չվերթերի կազմակերպումը նույնիսկ 1990-ականներին Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ծագած պատերազմից հետո:
«Ցավոք, մեր ժողովուրդները միմյանց չեն ճանաչում, այստեղից էլ` [հարևան երկիր] ճանապարհորդելու նրանց տարակուսանքը»,- ասել է Ալթունը` հավելելով, որ երբ թուրք և հայ զբոսաշրջիկները որոշում են առաջին անգամ այցելել միմյանց երկիր, միշտ հարցնում են`արդյոք ապահո՞վ է այնտեղ գնալը:
«Թյութեն թուրիզմի» համասեփականատեր Հարություն Դեմիրն ասում է, որ արդեն 15 մարդ ուղեգրեր է պատվիրել:
Ամեն ինչ ներառող ուղևորության արժեքը կտատանվի 960-1200 եվրո:
Նրա խոսքով` ուղևորները հիմնականում թռչում են Հայաստանից Թուրքիա, սակայն ամեն տարի աճում է Թուրքիայից Հայաստան մեկնող նաև գործարարների, լրագրողների և մտավորականների թիվը: Ստամբուլ-Երևան չվերթեր կազմակերպվում են յուրաքանչյուր շաբաթ, սակայն ամռանը շաբաթական չվերթեր կան նաև Երևանից Թուրքիայի Միջերկրական ծովի առափնյա քաղաքներ` Անթալիա և Բոդրում:
armenianow




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to '«Հյուրիեթ». թուրքական ընկերությունները Հայաստան ուղեգրային ճանապարհորդություններ են ծրագրում կազմակերպել'
Publicar un comentario