«Զվարթնոց» օդանավակայանից Tert.am-ին հայտնեցին, որ ոստիկաններն ու սակրավորներն ավարտել են իրենց աշխատանքը։ Պարզվել է, որ օդակայանում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ էր։ «Զվարթնոցը» վերսկսել է իր բնականոն աշխատանքը։
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 15։42-ին, ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում Երևանի Կենտրոնի ոստիկանության հերթապահ մասից տեղեկատվություն էր ստացվել, որ անհայտ քաղաքացուց (30-35 տարեկան տղամարդ, քաղաքային հեռախոսից, որի համարը հայտնի է) ստացված ահազանգի համաձայն «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ է տեղադրված:
Դեպքի վայր էին մեկնել Արտակարգ իրավիճակների նախարարության, ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները և Պաշտպանության նախարարության սակրավորները:
Օդանավակայանի տարածքը շրջափակվել էր, իրականացվել էր մարդկանց տարհանում:
Թերթ.am
0 Response to '«Զվարթնոց»-ում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ էր'
Publicar un comentario