Իսրայելի խորհրդարանի կրթության եւ մշակույթի հանձաժողովում ընդունվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը խորհրդարանում քննարկելու պահանջը:
Թուրքական TRT-ի փոխանցմամբ` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Կնեսետի կրթության եւ մշակույթի հանձնաժողով էր ներկայացրել ձախ ուղղվածության «Մերեց» կուսակցությունը, որին աջակցել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը: Հայոց ցեղասպանության ճանաչումը քննարկելու պահանջը խորհրդարանական հանձնաժողովում հավանության է արժանացել ձայների մեծամասնությամբ:
Նշենք, որ մինչև կրթության հանձնաժողով ուղարկելը Կնեսետի նիստում բոլոր մասնակիցները, այդ թվում Կնեսետի նախագահը, պաշտպանել են քննարկումները շարունակելու որոշումը` ընդգծելով, որ Թուրքիայի հետ Իսրայելի հարաբերությունները չպետք է Հայոց ցեղասպանությունը չճանաչելու պատճառ դառնան:
News.am
0 Response to 'Իսրայելի խորհրդարանական հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջը'
Publicar un comentario