300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul

 300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Los profesores Ronald Marchese y Marlen Breu, publicaron un libro después de la realización de 10 años de investigación con permiso especial del Patriarca Mesrob II, titulado "Gloria y ceremonia: Tesoros textiles de las Iglesias ortodoxas armenias en Estambul".
Leer más/Մանրամասն »

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, որ այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է կրթության ոլորտում կատարված բարեփոխումներով, երբ սահմանվել էր 12-ամյա կրթություն:
Leer más/Մանրամասն »

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
La estrategia se mantuvo en pie hasta un bloguer armenio, Christopher Soghoian, se negó a esta invitación y, además, decidió hacer público los correos electrónicas que había recibido de Burson-Marsteller. En un primer momento no se conocía el nombre de la empresa que estaba detrás de esta campaña.
Leer más/Մանրամասն »

Ամուսնության գրանցման ընթացակարգի փոփոխությունը կարագացնի հարսնացուների և փեսացուների արտագաղթը. սոցիոլոգ

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում Visa-ի բիզնեսի առաջնահերթ ուղղությունն է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։ Leer más/Մանրամասն »

«Ձեր երկրում տեղի ունեցող փոփոխություններն առաջին հերթին կարևոր են Ձեզ համար». Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկն այսօր այսպիսի հայտարարություն արեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ համատեղ ասուլիսին:

Ձեր երկրում տեղի ունեցող փոփոխություններն առաջին հերթին կարևոր են Ձեզ համար. Եվրախորհրդարանի նախագահ
«Մենք միմյանց հետ գործընկերություն ենք անում՝ շնորհիվ Հայաստանի բաց լինելու: Հայաստանը բարեփոխումների ճանապարհով է ընթանում: Դա Հայաստանի ընտրությունն է, Հայաստանի ժողովրդի, նախագահի, խորհրդարանի ընտրությունն է, թե որ ճանապարհով եք ուզում գնալ: Բայց եթե մենք ցանկանում ենք մեր քաղաքացիների համար բարեկեցություն հաստատել, դրա լավագույն ճանապարհը ժողովրդավարությունն է, մարդու իրավունքների պաշտպանությունը, շուկայական հարաբերությունների հաստատումը: Ձեր երկրում տեղի ունեցող փոփոխություններն առաջին հերթին կարևոր են Ձեզ համար»,- ասաց Բուզեկը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին, Բուզեկն ասաց. «Որպես միավոր՝ մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը, երբ մենք խոսում ենք երկրների ամբողջականության մասին: Մյուս կողմից՝ մենք չպետք է մոռանանք հասարակ մարդկանց հիմնական կարիքների մասին, որտեղ էլ նրանք ապրեն: Ինչ վերաբերում է հասարակ մարդկանց կարիքներին՝ կապված ազատ տեղաշարժի, ապահովագրության և այլ խնդիրների հետ, Եվրախորհրդարանը պատրաստ է աջակցել»,- ասաց Բուզեկը:

Եվրախորհրդարանի նախագահի խոսքով՝ իրենք պատրաստ են հանրություններին օգնության ձեռք մեկնել և այն կարծիքին են, որ համապարփակ լուծումներ գտնելու համար պետք է պատրաստել հասարակություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի: «Մեզ համար վճռորոշ է հանրային կարծիքի ներգրավումը խաղաղության գործընթացում և հիմնախնդիրները լուծելու գործընթացում: Մենք բոլորս ցանկանում ենք ապրել խաղաղության և կայունության մեջ»,- նշեց նա:

Հովիկ Աբրահամյանն ասաց, որ վերջին մեկ տարում շատ ակտիվացել են ԵՄ-Հայաստան հարաբերությունները, տեղի են ունեցել տարբեր մակարդակների մեծաքանակ փոխայցելություններ: «Եվրամիության ցանկությունն է, որ Հայաստանում կայանա ժողովրդավարությունը, և ես հույս ունեմ, որ պարոն Բուզեկի այցը կնպաստի մեր երկու խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացմանը»,- ասաց նա:



Թերթ.am

0 Response to 'Ձեր երկրում տեղի ունեցող փոփոխություններն առաջին հերթին կարևոր են Ձեզ համար. Եվրախորհրդարանի նախագահ'

Publicar un comentario

Una donación voluntaria
Կամավոր նվիրատվություն