Տարբեր տեղեկություններով՝ վարչապետի ամսական աշխատավարձը մոտ 3,3 մլն իեն է (ավելի քան 40 000 դոլար)։ Կանը նաև ամսական մոտ 2 մլն իենի ( մոտ 25000 դոլար) չափով նպաստ է ստանում։
Մարտի 11–ին Ճապոնիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո «Ֆուկուսիմա 1» ատոմակայանում, հովացման համակարգի խափանման հետևանքով, արտակարգ դրություն մտցվեց:Ատոմակայանի առաջին, երրորդ և երկրորդ էներգաբլոկներում պայթյուններ տեղի ունեցան, ավելի ուշ՝ պայթյուն և հրդեհ չորրորդ էներգաբլոկում։ Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Ճապոնիայի մի շարք շրջաններում ռադիոակտիվ տարրեր են հայտնաբերվել ծովի, խմելու ջրի, ինչպես նաև սննդամթերքի մեջ։
Ապրիլի 12–ին հայտնի դարձավ, որ Ճապոնիայի կառավարությունը «Ֆուկուսիմա 1» ատոմակայանում վտանգավորության մակարդակն առավելագույն` յոթերորդ աստիճանի է հասցրել։ Մինչ այդ ատոմակայանում վտանգավորության հինգերորդ աստիճան էր սահմանվել։ Միջուկային վտանգի առավելագույն մակարդակ մինչ այդ հաստատվել էր միայն մեկ անգամ՝ 1986թ. Չերնոբիլի ատոմակայանի վթարի ժամանակ։
Վերջերս ատոմակայանը շահագործող TEPCO ընկերությունը հայտարարեց, թե վթարի ենթարկված ատոմակայանում իրադրությունը հնարավոր կլինի հսկողության տակ առնել 6-9 ամսվա ընթացքում։ Իսկ առաջիկա երեք ամսվա ընթացքում կհաջողվի զգալիորեն նվազեցնել ռադիացիայի արտահոսքի մակարդակը։
Թերթ.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Ճապոնիայի վարչապետը հրաժարվում է իր աշխատավարձից'
Publicar un comentario