Դեպքի վայր են մեկնել Արտակարգ իրավիճակների նախարարության, ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները և Պաշտպանության նախարարության սակրավորները:
Ոստիկանությունից տեղեկացրին, որ ահազանգն ստացել են ժամը 15։30-ին։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոներ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը Tert.am-ին տեղեկացրեց, որ ներկայումս օդանավակայանում ռումբի որոնման աշխատանքներ են կատարվում։ Ըստ նրա՝ մարդիկ ժամանակին տարհանվել են օդանավակայանից։
Թերթ.am
0 Response to '«Զվարթնոցում» ռումբ են որոնում. մարդիկ տարհանվել են'
Publicar un comentario