Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով անդրադարձավ Առաջին Հանրապետության նշանակությանը հայ ժողովրդի պատմության ու ներկայի համար: Իր խոսքում նա մասնավորապես նշեց. «Մայիսյան հերոսամարտերը նշանավորեցին միասնականության անպարտելիությունը, արդար դատի համար պայքարի անբեկանելիությունը, գաղափարներ, որոնք մենք վերահաստատեցինք 20-րդ դարի վերջին Արցախի ազատագրման պայքարում:
Տոնական միջոցառմանը հայրենասիրական երգերի կատարմամբ հանդես եկավ ամերիկահայ հայտնի երգիչ Գառնիկ Սարգսյանը:
Տոնական միջոցառմանը ներկա էին նաեւ Բելգիայի ու Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբերի, ՀՅԴ Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության եւ Հայ մարմնակրթական ընդհանուր միության ներկայացուցիչները:
hayernaysor




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Հայաստանի Առաջին Հանրապետությանը նվիրված տոնական միջոցառում Նիդերլանդների Ալմելո քաղաքում'
Publicar un comentario