Խորհրդաժողովին մասնակցում էին Կանադայի, Ամերիկայի, Ավստրալիայի, Լիբանանի, Բելգիայի, Ֆրանսիայի, Իրանի, Հայաստանի և Արցախի 12 կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք քննարկեցին միջազգային հայկական առտևտրային եւ գործարար ցանց և համապատասխան կառույց ստեղծելու հարցը:
Այս կառույցի հիմնական խնդիրներից է հայ գործարարների համար անդամ-կազմակերպությունների տվյալների հիման վրա համացանցի ստեղծումը:
Խորհրդաժողովը որոշում կայացրեց, որ յուրաքանչյուր մասնակից կազմակերպություն Հայկական առևտրային ցանցի խորհրդում ներկայացված կլինի մեկ անդամով, և Գործադիր մարմինը կազմված կլինի նախագահից, 4 տարածաշրջանային փոխնախագահներից, քարտուղարից և գանձապահից:
Առաջիկա երկու տարիների համար խորհրդաժողովը նաև միաձայն որոշեց Կանադա-Հայաստան գործարարների խորհրդի նախագահ Վահրամ Փիրջանյանին ընտրել որպես Հայկական առևտրային ցանցի խորհրդի նախագահ, իսկ տեղակալներ ըստ տարածաշրջանների` Մարտին Սարգսյանին (Հայաստան և ԱՊՀ), Նիք Հակոբեանին (Հարավային և Հյուսիսային Ամերիկա, Ավստրալիա), Ժակ Ավդոյանին (Եվրոպա) և Նազարեթ Սաբունջեանին (Միջին Արևելք): Խորհրդի քարտուղար ընտրվեց Հրաչ Կասպարը, իսկ գանձապահ՝ Ջո Յելկեզեանը:
Հիմնադիր խորհրդաժողովը որոշում կայացրեց Հայկական առևտրային ցանցի հաջորդ հանդիպումն անցկացնել 2012 թվականի մայիսին Ստեփանակերտում:
hayernaysor




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Հիմնադրվեց Հայակական առևտրային ցանցը'
Publicar un comentario