Հարյուրամյակների ընդմիջումից հետո, կոտորածներ ու ցեղասպանություն կրած հայ ժողովուրդը հերոսական մաքառումով, իր հարուցյալ կյանքի հավատով 1918 թվականին վերստին կերտեց հայոց պետականությունը: Անկախացյալ հայրենի հողի վրա դարերի ոգորումից հետո կրկին ծածանվեց մեր պետականության դրոշը:
Այսօր, գոհություն Աստծո, մեր Հայրենիքի ազատ ու խաղաղ եզերքներում մեր ժողովուրդը ջանքեր է բերում կյանքի կոչելու իր հույսերն ու ձեռքբերումները` կառուցելու շեն ու բարօր երկիր և վերածնված Հայրենիքի շուրջ համախմբված պահպանելու, զորացնելու և պայծառացնելու իր աշխարհասփյուռ ազգային կյանքը
Աղոթում ենք առ Աստված, որ շարունակական հաջողություններով ուղեկցվեն հայրենիքի բարգավաճման համար ներդրվող բարի ջանքերը, և աստվածասեր, ստեղծագործ մեր ժողովուրդը խաղաղության մեջ կերտի իր լուսավոր ապագան:
/hayernayso
0 Response to 'Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական խոսքը Հանրապետության օրվա առիթով'
Publicar un comentario