Շնորհանդեսի մասնակիցները գրքերը ներկայացնելուց հետո կիսվեցին իրենց մասնագիտական փորձառությամբ, պատասխանեցին ներկաներին հետաքրքրող հարցերին:
Մասնակիցները հնարավորություն ունեցան մոտիկից ճանաչել գրքերի հեղինակներին, մարդկանց, որոնք իրենց հրաշալի ստեղծագործություններով օգնում են մի պահ շեղվել իրականությունից, արտաքին աշխարհից և զգալ տարբեր ժամանակների շունչը: Նրանք հնարավորություն ունեցան որպես հիշատակ ունենալ ներկայացված գրքերից` հեղինակային ստորագրությամբ:
Շնորհանդեսին նասնակցում էր նաև մեր հայրենակից Անի Խաչատրյանը, որը ներկայացրեց «Հայ գրականության տեսություն» (Antologia de la literatura armenia) գրքի իսպանական հրատարակությունը:
Գիրք, որն ընդգրկում է հայ դասականներ Նար-Դոսի, Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Հովհաննես Թումանյանի այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Ավելորդը», «Փողի համը», «Գիքորը», ինչպես նաև Հայոց Պատմությանը և Հայ Գրականության պատմությանը վերաբերող էջեր:
Ուշադրություն. Մայիսի 6-ին, ժամը 19:30- ին Անի Խաչատրյանի «Հայ գրականության տեսություն» իսպաներեն գրքի շնորհանդեսը տեղի կունենա Սանտա Կոլոմայի Սալվադոր Կաբրե (Singuerlín) գրադարանում :
Մանրամասը




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։










0 Response to 'Գրական գարնանամուտ. Անի Խաչատրյանի «Հայ գրականության տեսութան» իսպաներեն գրքի շնորհանդեսը'
Publicar un comentario