300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul

 300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Los profesores Ronald Marchese y Marlen Breu, publicaron un libro después de la realización de 10 años de investigación con permiso especial del Patriarca Mesrob II, titulado "Gloria y ceremonia: Tesoros textiles de las Iglesias ortodoxas armenias en Estambul".
Leer más/Մանրամասն »

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, որ այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է կրթության ոլորտում կատարված բարեփոխումներով, երբ սահմանվել էր 12-ամյա կրթություն:
Leer más/Մանրամասն »

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
La estrategia se mantuvo en pie hasta un bloguer armenio, Christopher Soghoian, se negó a esta invitación y, además, decidió hacer público los correos electrónicas que había recibido de Burson-Marsteller. En un primer momento no se conocía el nombre de la empresa que estaba detrás de esta campaña.
Leer más/Մանրամասն »

Ամուսնության գրանցման ընթացակարգի փոփոխությունը կարագացնի հարսնացուների և փեսացուների արտագաղթը. սոցիոլոգ

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում Visa-ի բիզնեսի առաջնահերթ ուղղությունն է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։ Leer más/Մանրամասն »

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Օբաման առաջադրել է Ջոն Հեֆերնին
Սպիտակ տան հաղորդմամբ` Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբաման Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում առաջադրել է Ջոն Հեֆերնի թեկնածությունը:

Ավելի վաղ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարել էր, որ ներկայիս դեսպան Մարի Յովանովիչը հունիսին ավարտում է եռամյա դիվանագիտական առաքելությունը և վերադառնալու է Վաշինգտոն՝ ստանձնելու պետքարտուղարի՝ Հյուսիային և Կենտրոնական Եվրոպայի հարցերով փոխտեղակալի պաշտոնը:

Նոր դեսպանի թեկնածուն՝ Ջոն Հեֆերնը, արդեն շուրջ 30 տարի աշխատում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության ոլորտում և ներկայումս ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի առաքելության փոխղեկավարն է: Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ` երկարամյա գործունեության ընթացում դիվանագետը հիմնականում աշխատել է Արևելյան Ասիայի երկրներում՝ Ինդոնեզիա, Ճապոնիա, Մալազիա ու Չինաստան: Ավելի վաղ զբաղվել է քաղաքականությամբ, մասնավորապես եղել է Սենատի փորձառու ներկայացուցիչներից մեկի՝ Ջոն Դանֆորսի գրասենյակի տնօրենը։ Ծնվել է Միսուրի նահանգում, ավարտել է Միչիգանի պետական համալսարանը, հինգ երեխաների հայր է։

Հեֆերնի թեկնածությանը անմիջապես արձագանքել է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը:

«Մենք անհամբերությամբ սպասում ենք Սենատում դեսպանի հաստատման շուրջ քննարկումներին», - հայտարարել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը` ընդգծելով. - «Այդ քննարկումները ցույց կտան՝ արդյո՞ք Հեֆերնը պատրաստ է միացնել իր սկզբունքային ձայնը Հայոց ցեղասպանության շուրջ ճշմարտության ու արդարության ջատագովներին , ինչպես նաև նպաստել հայ - ամերիկյան երկկողմանի շահավետ հարաբերությունների ամրապնդմանը»:

Այդ քննարկումներում թիվ մեկ փորձությունը, ըստ Համբարյանի, լինելու է Հեֆերնի դիրքորոշումը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ: «Կդիմի՞ նա բառախաղերին ու հռետորաբանությանը՝ ցեղասպանության հստակ ճանաչումից խուսափելու համար, թե՞ ոչ՝ սա է ամենակարեւորը», - հայտարարել է Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրենը՝ հիշեցնելով, որ ժամանակին՝ սենատոր եղած տարիներին, ներկայիս նախագահ Բարաք Օբաման քննադատել էր ցեղասպանության վերաբերյալ իր հայտարարություններով հայտնի դեսպան Ջոն էվանսի հետկանչը և պետքարտուղարին ուղարկած նամակում գրել. - «Սնանկ է այն պետական քաղաքականությունը, որը կոչ է անում դիվանագետներին աղավաղել պատմական փաստերը»:



azatutyun.am

0 Response to 'Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Օբաման առաջադրել է Ջոն Հեֆերնին'

Publicar un comentario

Una donación voluntaria
Կամավոր նվիրատվություն