Նախագահը նշել է, որ եվրոպական համայնքի ներկայացուցիչների հետ պարբերական շփումներն ու ակտիվ երկխոսությունը դրական լիցքեր են հաղորդում Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականությանը: Հանրապետության ղեկավարի խոսքով, Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները վերջին տարիներին վերընթաց զարգանում են, և համագործակցության ոլորտները ներառում են ոչ միայն արտաքին քաղաքականությունը կամ առևտրատնտեսական հարաբերությունները, այլ նաև Հայաստանի ներքին բարեփոխումները, որոնք ուղղված են մարդկանց բարեկեցության ապահովմանը: Նախագահը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է եվրոպական փորձի հիման վրա և ԵՄ աջակցությամբ շարունակել բարեփոխումների ուղին: Եժի Բուզեկի խոսքով, Եվրոպայում հավատում են Հայաստանի բարեփոխումների հաջողությանը, որը լավ օրինակ կարող է դառնալ այդ ճանապարհն ընտրած այլ երկրների համար:
Սերժ Սարգսյանը նշել է, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը համարում է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից մեկը: Եվրոպական խորհրդարանի նախագահը միանգամայն բնական է համարել այդ ընտրությունը` նշելով, որ Հայաստանի պատմությունը մշտապես կապված է եղել Եվրոպայի հետ: «Դուք միշտ եղել եք Եվրոպայի մաս ձեր ողջ պատմության ընթացքում»,- նշել է Եժի Բուզեկը։
Թերթ.am
0 Response to 'Դուք միշտ եղել եք Եվրոպայի մաս ձեր ողջ պատմության ընթացքում. հանդիպել են Եժի Բուզեկն ու Սերժ Սարգսյանը'
Publicar un comentario