Համաժողովը մեկնարկել է Միացյալ Նահանգների և Եվրոպայի ճանաչված կին քաղաքական գործիչների ելույթներով: Հյուրերի թվում են ԱՄՆ դեսպան Մարի Լ. Յովանովիչը, դեսպան Մերիլ Ֆրանկը (ԱՄՆ ներկայացուցիչը ՄԱԿ-ի «Կանանց կարգավիճակ» հանձնաժողովում), Հայաստանում Շվեդիայի դեսպան Դիանա Յանսեն (նստավայրը` Թիֆլիս), Ալբանիայում Մակեդոնիայի նախկին դեսպան Բլագորոդնա Մինգովա Կրեպիեվան, Հայաստանում ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան, ԱՄՆ Միզուրի նահանգի պետքարտուղար Ռոբին Կարնահանը, և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը: Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանի կառավարության բարձրաստիճան անձինք և տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բացման իր խոսքում, դեսպան Յովանովիչն ընդգծել է, որ Հայաստանն իր լիարժեք ներուժն իրագործելու համար պետք է հենվի իր բոլոր տաղանդների վրա, այդ թվում նաև կանանց:
Համաժողովի ընթացքում կին մասնակիցները բաժանվել են փոքր աշխատանքային խմբերի`հայեցակարգը մշակելու համար, ուր տեղ կգտնեն կանանց հիմնախնդիրները և դրանց լուծման առաջարկությունները: Քննարկումներն ընդգրկել են այնպիսի թեմաներ, ինչպիսին են կոալիցիայի ձևավորումը, գենդերային հավասարության խթանումը կուսակցություններում և տարբեր բնագավառներում, ինչպես նաև տղամարդ քաղաքական գործիչների և հասարակության խրախուսումը` կանանց քաղաքական իրավունքների ընդլայնման աջակցության նպատակով:
Թերթ.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Հայաստանը պետք է հենվի իր բոլոր տաղանդների վրա, այդ թվում՝ կանանց. Մարի Յովանովիչ'
Publicar un comentario