«Մի տեղից է հրաման եկել, որ այլևս ՀԱԿ-ն ու իշխանությունը չեն կռվում»,- հայտարարեց Կարապետյանն՝ ավելացնելով, որ այսօր որոշակիորեն խոսվում է ՀԱԿ-իշխանություն թիմով կրկին «Միասնություն» դաշինք ստեղծելու հնարավորության մասին, ինչպես ժամանակին արվեց Կարեն Դեմիճյանի և Վազգեն Սարգսյանի միավորմամբ:
«Արտահերթ ընտրությունների հետ կապված մենք միջազգային ճնշում չենք տեսնում: Նրանք ցանկանում են այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ Հայաստանի իշխանությունները ԼՂ հարցում գնան որոշակի զիջումների, բացեն հայ-թուրքական սահմանը և ընդգրկվեն ՆԱՏՕ-ի հետ համընդգրկուն համագործակցության մեջ»,- ասաց նա՝ հավելելով, թե վերջին կետի իրականացման մասին է վկայում Հայաստանում ԱՄՆ դեսպանի փոփոխությունը:
Արամ Կարապետյանը համոզված է, որ նախապայմաններով լի հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման գործընթացը կանգ չի առել, այն առաջ է ընթանում, բայց քանի որ աշխարհը հասկանում է, որ դա անընդունելի է հայության համար, դրա իրականացման համար էլ նման հաշվարկված գործընթաց է իրականացնում: Կարապետյանի խոսքով, եթե ՀԱԿ-իշխանություն երկխոսության արդյունքն այս գործընթացի իրականացումը պետք է լինի, դա անընդունելի է: ՆԺԿ առաջնորդի խոսքով՝ այս ծրագրի իրականացմանը դեմ կլինեն Լեռնային Ղարաբաղը, Հայաստանի բավական լուրջ քաղաքական, այդ թվում՝ գերագույն իշխանությունից, ինչը նշանակում է, որ տվյալ ծրագիրը պարունակում է պատերազմի վտանգ: «Դատելով Հայաստանի արտգործնախարարի արագ այցերից, կարծում եմ՝ հիմա միջազգային հանրությունը խաղաղություն պարտադրելու ելք է փնտրում, ինչի համար որևէ փոխզիջումային տարբերակ է առաջարկում, ըստ որի հայկական կողմը պետք է հանձնի Ֆիզուլին ու Աղդամը, և քննարկվի ԼՂ կարգավիճակի հարցը»,- ասաց նա:
«Իսկ եթե ՀԱԿ-իշխանություն երկխոսության արդյունքում իրապես լինելու են արտահերթ ընտրություններ, կազմաքանդվելու է ավազակապետությունը, ինչը որ ասվել է, ապա ես դա ողջունում եմ»,- նշեց ՆԺԿ առաջնորդը:
«Թե իշխանությունը, թե ՀԱԿ-ը պետք է տեսնեն, թե ինչ է կատարվում Վրաստանում, որովհետև Հայաստանում հեղափոխական խնդիրները չգնացին, քնեցին, այսօր էլ որևէ խնդիր չի լուծվել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է իր ղեկավարած կուսակցության դիրքորոշմանը, Արամ Կարապետյանն ասաց, որ իրենք պատրաստվում են արտահերթ ընտրությունների՝ որ ուժի հետ դա կլինի: Նա տեղեկացրեց, որ ինքը շարունակում է հանդիպումները ռամկավարների համաշխարհային կառույցի ատենապետի և փոխատենապետի հետ և ՍԴՀԿ համաշխարհային կառույցի ատենապետի ու վարչության ներկայացուցիչների հետ, «որը Հայաստանում գրանցված է Հնչակյան անվանումով»:
Ի դեպ, Արամ Կարապետյանն ասաց, որ իր կուսակցությունը հավաք կազմակերպելու համար դիմել է երեք հյուրանոցների, երեքն էլ մերժել են տարածք տրամադրել:
Թերթ.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Միջազգային հանրությունը Հայաստանում գործընթաց է իրականացնում, որը պատերազմի վտանգ է պարունակում. Արամ Կարապետյան'
Publicar un comentario