62 պետությունների պաշտոնական պատվիրակություններ կժամանեն Հովհաննես Պողոս Բ-ին սրբերի շարքին դասելու արարողությանը (բեատիֆիկացմանը), հինգշաբթի օրը հաղորդել Է Վատիկանի ռադիոն: Հռոմի Հովհաննես Պողոս Բ պապը, որը վախճանվեց 2005 թվականի ապրիլի 2-ին, երանելի կհռչակվի 2011 թվականի մայիսի 1-ին:
Սրբերի շարքին դասելու գործընթացն սկսվել Է 2005 թվականի մայիսի 13-ին: Բարձրաստիճան հյուրերի թվում են` Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն, բելգիացիների թագավոր Ալբերտ Բ-ն, Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնը, Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսը, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը և Լիտվայի վարչապետ Աուդրյուս Կուբիլյուսը, ինչպես նաև այլ բարձրաստիճան քաղաքական գործիչներ:
Բրիտանական թագավորական ընտանիքը կներկայացնի Գլոստերի դուքս Ռիչարդ Վինձորը: Բեատիֆիկացման նախօրյակին և այդ օրը զբոսաշրջիկների համար մուտքը Հռոմ կարգելվի, իսկ Հռոմի օղակաձեւ ճանապարհից դուրս կկազմակերպվեն հատուկ կայանատեղեր ուխտավորների ավտոմոբիլների և ավտոբուսների համար: Քաղաքի իշխանությունները տպել են հասարակական տրանսպորտի 500 հազար տոմս, որտեղ պատկերված Է Հովհաննես Պողոս Բ-ի դիմանկարը: Այդ տոմսերը վաճառվում են հինգշաբթի օրվա առավոտվանից:
Աղբյուրը` armenpress
0 Response to '62 երկրների պատվիրակություններ կժամանեն Հովհաննես Պողոս Բ-ին սրբերի շարքին դասելու արարողությանը'
Publicar un comentario