Պաշտոնական Անկարան «խորը ափսոսանք» է հայտնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առիթով Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ուղերձի կապակցությամբ` այն որակելով «միակողմանի»:
«Հայտարարությունը աղավաղում է պատմական փաստերը: Հետևաբար, մենք այն համարում ենք շատ խնդրահարույց և խորապես ափսոսում ենք այդ կապակցությամբ: Պատմական վիճելի իրադարձությունները արդարության ընտրովի իմաստով մեկնաբանող միակողմանի հայտարարությունները խոչընդոտում են ճշմարտության ըմբռնմանը», - ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում:
«Մենք ակնկալում ենք, որ Միացյալ Նահանգները նպաստի Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացին, այլ ոչ թե ավելի դժվարացնի այն», - «Ֆրանսպրես» լրատվական գործակալության վկայությամբ` հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Աղբյուրը` azatutyun.am
0 Response to 'Թուրքիան «խորը ափսոսանք» է հայտնում Օբամայի ուղերձի կապակցությամբ'
Publicar un comentario