Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ՀՀ Սփյուռքի նախարարը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց միության նպատակը և գործունեությունը ի զորացումն ազգային արժեքների, դրանում մեծապես կարևորելով եկեղեցի-պետություն, եկեղեցի-հասարակություն, եկեղեցի-ընտանիք հարաբերությունների ամրապնդումը:
Անդրադառնալով Ավետման և Մայրության տոների խորհրդին` Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ դրանք արտահայտությունն են այն ջերմ զգացումների և գիտակցության, որ հայ մարդն ունի հանդեպ հայ կինը, նրա կարևոր առաքելությանը ազգային կյանքում: Նորին Սրբությունը խոսեց նաև եկեղեցի-ընտանիք կարևոր կապի մասին` նշելով, որ Եկեղեցու, հոգևոր արժեքների հանդեպ ընտանիքի կնոջ և մոր կեցվածքով է մեծապես պայմանավորվում հասարակության մեջ բարեփոխումները դեպի բարին, աստվածօրհնյալ և աստվածահաճո կյանքը:
Միության անդամներն իրենց հերթին կարևորեցին Եկեղեցու կարևոր դերակատարությունը հայ ընտանիքի ամրության գործում, պատրաստակամություն հայտնեցին զորակցել Մայր Աթոռ Ս. Էջմիածնին տարբեր ծրագրերում:
Հանդիպման վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց միության անդամների հարցերին` լուսաբանություններ տվեց հասարկությանը հուզող տարբեր խնդիրների առնչությամբ, հայտնում է Սբ Էջմիածնի մամլո դիվանը:
Fuente: hayernaysor.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Ամենայն Հայոց կաթողիկոսն իր գնահատանքն է հայտնել Հայ կանանց միջազգային միության անդամներին'
Publicar un comentario