«Ըստ ամենայնի, հայ-թուրքական հարաբերությունների հարցը կլինի օրակարգի հիմնական հարցերից մեկը, եթե ոչ` գլխավորը: Ամեն դեպքում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը մնում է օրակարգում, մանավանդ այն երկրի համար, որը Շվեյցարիան է, որը հյուրընկալել էր Հայաստանին և Թուրքիային, որոնց միջև արձանագրությունների ստորագրման միջոցառումը տեղի ունեցավ:
Այսինքն` քաղաքական ոլորտում, բացի Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումից, այլ հարց հազիվ թե լինի: Ինչ վերաբերում է Ղարաբաղյան խնդրին, ապա Շվեյցարիան այդ գործընթացում ակտիվ խաղացող չէ, և եթե շոշափվի` ապա հավանաբար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցի շրջանականերում»,- պատասխանեց Մ.Այվազյանը:
Մարթա Այվազյանը ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքին, որ Շվեյցարիայի նախագահի այցը փաստորեն մոտ է ապրիլի 24-ին, երբ ամեն տարի հենց այս շրջանում ակտիվանում են Հայոց Ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը:
Աղբյուրը` 1in.am
0 Response to 'Շվեյցարիայի նախագահի այցի ընթացքում հայ-թուրքական հարաբերությունները կլինեն օրակարգի գլխավորը հարցը'
Publicar un comentario