300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul

 300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Los profesores Ronald Marchese y Marlen Breu, publicaron un libro después de la realización de 10 años de investigación con permiso especial del Patriarca Mesrob II, titulado "Gloria y ceremonia: Tesoros textiles de las Iglesias ortodoxas armenias en Estambul".
Leer más/Մանրամասն »

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, որ այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է կրթության ոլորտում կատարված բարեփոխումներով, երբ սահմանվել էր 12-ամյա կրթություն:
Leer más/Մանրամասն »

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
La estrategia se mantuvo en pie hasta un bloguer armenio, Christopher Soghoian, se negó a esta invitación y, además, decidió hacer público los correos electrónicas que había recibido de Burson-Marsteller. En un primer momento no se conocía el nombre de la empresa que estaba detrás de esta campaña.
Leer más/Մանրամասն »

Ամուսնության գրանցման ընթացակարգի փոփոխությունը կարագացնի հարսնացուների և փեսացուների արտագաղթը. սոցիոլոգ

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում Visa-ի բիզնեսի առաջնահերթ ուղղությունն է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։ Leer más/Մանրամասն »

Hayastan
Իրանական ամենահայտնի տոնը` Նովրուզը մեկնարկել է մարտի 21-ին: Հարևան երկրի քաղաքացիներից շատերը նախընտրում են տոնն անցկացնել երկրից դուրս, և այցելում նաև Հայաստան, ուր երաշխավորվում է նրանց «կատարյալ լիցքաթափումը»` ամենալայն իմաստով:

Պարզվում է` իրանական տոնից շահում են ոչ միայն հայաստանյան հյուրանոցները, ռեստորաններն ու զվարճանքի վայրերը, այլ նաև….հայաստանյան մարմնավաճառները:
Դա է վկայում news.am-ի հետաքննությունը մարմնավաճառների շրջանում: Այս օրերին գերծանրաբեռնված են աշխատում մարմնավաճառների գրեթե բոլոր «դասակարգերը»` էլիտար, միջին և էժանագին: Պարզվում է` մարմնավաճառության բնագավառում ևս գործում է «զեղչ» հասկացությունը, որը գործում է որոշակի իրավիճակներում: Մեզ հայտնի դարձավ, որ պարսիկներից շատերը բնակարան են վարձակալում, որոնցում բնակվում են մի քանի հոգով: Նրանք, որպես կանոն վարձակալում են մեկ մարմնավաճառ և հերթով օգտվում նրա մատուցած ծառայություններից: Հենց նման կոնտինգենտի հետ աշխատող մարմնավաճառներն էլ, սովորաբար զեղչեր են անում, քանի որ շուկայի օրենքն է` «շատով առնելու դեպքում ապրանքի գինն ընկնում է»:

news.am-ը զրուցել է նաև մայրաքաղաքի տարբեր հատվածներում «կանգնող» մարմնավաճառներից մի քանիսի հետ և ուշագրավ բացահայտումներ արել:

25-ամյա Նատալին (նրա և մյուս մարմնավաճառների անունները փոխված են), խոսելով պարսիկ «կլիենտների» հետ ունեցած շփումների մասին, ասաց, որ պարսիկներին սպասարկում է ոչ միայն Նովրուզի տոնի օրերին, այլ` տարին բոլոր, քանի որ Հայաստանում մշտական բնակություն հաստատած շատ պարսիկներ կան: «Նրանց սպասարկելը ավելի ա ձեռ տալիս, քանի որ իրանք հազար անգամ մերոնցից մակարդակով են: Իրանք գնահատում են մաքրությունը, չեն քցում, մերոնց պես լկտի չեն»,-նշեց նա:

Մեկ այլ մարմնավաճառ` 23-ամյա Մայան, որն այս օրերին Երևան է եկել Գյումրիից և բնակարան է վարձակալել Երևանում, ևս գոհ էր պարսիկ հաճախորդներին սպասարկելուց: «Բայց մի բայց կա` իրանք շատ քցիբ են, աղա չեն, կարող ա հազար դրամի համար բազար անեն»,- ասաց Մայան, հավելելով, որ տեղի «կլիենտների» համար գործում է մեկ գին, իսկ արտասահմացիների, մանավորապես`արաբների և պարսիկների համար՝ մեկ այլ գին: Ըստ նրա գնացուցակի` տեղացիների հետ սեռական հարաբերության մեջ մտնելը սկսում է 20 հազար դրամից, իսկ պարսիկների հետ մի քիչ թանկ է`սկսվում է 100 դոլարից: «Օրինակ երեկ ես մի քանի ժամվա մեջ 300 դոլար եմ աշխատել, սպասարկել եմ երկու հաճախորդի»,-հպարտացավ news.am-ի զրուցակիցը:

Մեր հարցումները պարզեցին նաև, որ այս օրերին մարմնավաճառությամբ են սկսել զբաղվել նաև ստրիպտիզ ակումբներում աշխատող պարուհիները: Նրանցից մեկը` 23-ամյա Կառան, նշեց, որ արդեն մի ամիս է` ինչ ոչ մի գրոշ չի աշխատել, սակայն հույս ունի, որ Նովրուզ-Բայրամը կօգնի բարվոք դարձնել իր սոցիալական վիճակը, կամ`ինչպես ինքն ասաց`«փող շինել»:

Մեկ այլ պարուհի` 22-ամյա Նինան, նույնպես նշեց, որ իր համար կապ չունի, թե ում է սպասարկում, կարևորը` «փողի մեջ չխաբեն, ու պահանջեն էն, ինչի դիմաց վճարել են»: «Մարդը մարդ ա»,-նշեց նա:

Հ.Գ. Մարմնավաճառները նոր պրակտիկա են մշակել` ապահովելու իրենց անվտանգությունը. «կանչի» վայր են մեկնում ոչ թե հաճախորդի մեքենայով, այլ` տաքսիով, որի մեջ էլ անցկացնում են աշխատանքից դուրս ժամերը: «Նստում ենք ավտոյի մեջ, կլիենտները գիտեն, որ մեքենայի մեջ ենք, գալիս են. բազար ենք անում, մեր մեքենայով էլ գնում ենք ուր որ պետք ա»,-նշեց 25 ամյա Անյուտան, ով 3 երեխաների մայր է և 9 տարի զբաղվում է իր փեշակով: Զրույցի պահին, ի դեպ, նրան մոտեցան հազիվ 18 տարեկան երկու երիտասարդ և «տարան»: «Դե լավ, ես գնացի գործի»,-զրույցն ընդհատելով իրենից գոհ հեռացավ Անյուտան:

Ի դեպ, մարմնավաճառներին մեր այցելության ժամանակ, ուշագրավ տեսարանի ականատես եղանք. 60-ն անց մի կին մարմնավաճառներից մեկից թախանձագին ինչ-որ բան էր խնդրում, սակայն նա արհամարհական տոնով մերժում էր կնոջը: Պարզվեց կինը աղջկա տատն էր, իսկ թե ինչ էր խնդրում` չհաջողվեց պարզել:

Քիչ անց մեզ հետ զրույցում աղջիկը «երդում կերավ», (հավանաբար տատին լսեցնելու համար), որ «գործ չի անում», իր գործի անունը գործընկերներին «ոսկեղեն ու դուխի» վաճառելն է: Տեսնելով, որ թոռը հարցազրույց է տալիս լրագրողի, տատը աննկատ նստեց այն տաքսին, որի մեջ կային մի քանի մարմնավաճառներ եւ լուռ հետևում էր զրույցին: Ոսկեղենի և օծանելիքի վաճառքով զբաղվող աղջիկը, պարզեցինք, ևս մարմնավաճառությամբ է զբաղվում, Երևան է եկել Աշտարակից: Ի դեպ, նա էր փողոցով անցուդարձ անող իր կոլեգաներին բարեխոսում, որ «մի երկու բան խոսան»: Զգացվում էր, որ նրա խոսքը քաշ ունի:

Տեղանքի բենզալացակայանի աշխատակիցներից մեկն էլ որոշեց իր դարդերը կիսել և աջակցություն խնդրեց: «Մի բան արեք, սրանց ստեղից մաքրել տվեք, էլի: Ամոթները կորցրած`ցերեկներն էլ են գալիս կանգնում»:


Աղբյուրը` Լուրեր.net

0 Response to 'Իրանական Նովրուզը նպաստում է հայ մարմնավաճառների «փող շինելուն»'

Publicar un comentario

Una donación voluntaria
Կամավոր նվիրատվություն