300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul

 300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Los profesores Ronald Marchese y Marlen Breu, publicaron un libro después de la realización de 10 años de investigación con permiso especial del Patriarca Mesrob II, titulado "Gloria y ceremonia: Tesoros textiles de las Iglesias ortodoxas armenias en Estambul".
Leer más/Մանրամասն »

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, որ այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է կրթության ոլորտում կատարված բարեփոխումներով, երբ սահմանվել էր 12-ամյա կրթություն:
Leer más/Մանրամասն »

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
La estrategia se mantuvo en pie hasta un bloguer armenio, Christopher Soghoian, se negó a esta invitación y, además, decidió hacer público los correos electrónicas que había recibido de Burson-Marsteller. En un primer momento no se conocía el nombre de la empresa que estaba detrás de esta campaña.
Leer más/Մանրամասն »

Ամուսնության գրանցման ընթացակարգի փոփոխությունը կարագացնի հարսնացուների և փեսացուների արտագաղթը. սոցիոլոգ

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում Visa-ի բիզնեսի առաջնահերթ ուղղությունն է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։ Leer más/Մանրամասն »

Հայազգի հայտնի զինավաճառ, «մահ վաճառող» տիտղոսին արժանացած Սարգիս Սողանալյանին է անդրադարձել բրիտանական Guardian պարբերականը։

«Երկու տասնամյակից ավելի Սողանալյանն աշխարհում ամենախոշոր մասնավոր զինավաճառն էր. այդ գործով զբաղվել է Լիբանանում, Նիկարագուայում, Անգոլայում, Իրաքում, ինչպես նաև իրանա–իրաքյան պատերազմի ժամանակ։ Կարճահասակ, թմբլիկ Սողանալյանը կենդանության օրոք բնութագրվում էր որպես «մահ վաճառող»,–գրում է պարբերականը և հիշեցնում Սողանալյանի խոսքերը՝ «Այդ անունն ինձ չի անհանգստացնում»։

Պարբերականն այնուհետև նշում է, որ Սողանալյանը համագործակել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության, Հետաքննությունների դաշնային բյուրոյի և ամերիկյան այլ պետական գործակալությունների հետ։ Նա զենք է մատակարարել Անաստասիո Սոմոզային (Նիկարագուայի նախագահ) սանդինիստական շարժման դեմ մղած պայքարի ժամանակ, Իրաքի առաջնորդ Սադամ Հուսեյնին Իրանի դեմ պատերազմում։ Նա ինֆորմատոր էր, որը թանկարժեք ինֆորմացիա էր տրամադրում։ «Լսում ես բերանով, խոսում՝ ականջներով»,– ասում էր նա։

«Նրա վաշինգոտնյան կապերը, գործերը վատանալու դեպքում, բանտից դուրս գալու երաշխիք էին և օգնում էին լեզու գտնե դատավորների և դատախազների հետ»,– հավելում է հոդվածագիրը։

Լիբանանի քաղաքացի Սողանալյանը ծնվել է Թուրքիայում, նրա ընտանիքը հետագայում Լիբանան է տեղափոխվել։ Նա այնուհետև՝ 1958թ. ԱՄՆ է գաղթել և դարձել M16 տեսակի ինքնաձիգեր արտադրող Colt ընկերության գաղտնի գործակալը։

Լիբանանի քաղաքացիական պատերազմի (մուսուլմանական և քրիստոնեկան համայնքների միջև) տարիներին նա զենք է մատակարարել քրիստոնյա կամավորական ուժերին, և սկսվել է նրա համագործակցությունը Կենտրոնական հետախուզության վարչության հետ։ Սողանալյանն աշխատել է նաև կուբացի վտարանդի գործակալ Ֆելիքս Ռոդրիգեսի հետ, որը մասնակցել է հեղափոխական Չեգևարային գտնելու օպերացիային, ինչպես նաև Էդվին Վիլսոնի հետ, որը զենք է մատակարարել Լիբիայի առաջնորդ Մուամար Կադաֆիին։

«Հատուկ բնավորության գիծ է պետք՝ հաջողակ զինավաճառ դառնալու համար,– ասել է Սողանալյանը,– Դու պետք է բավականություն ստանաս ռիսկի դիմելուց։ Վստահությունն ու հեղինակությունն ամեն ինչ են, բայց եթե ուզում ես կենդանի մնալ, պետք է քեզ վարձատրողներին երջանկացնես»։

Հոդվածագիրն ընդգծում է, որ Սողանալյանն իրեն խիստ հակակումունիստ էր բնութագրում։ «Ես երբեք զենք չեմ վաճառել ձախ ուժերի»,– հայտարարել է նա այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ նա զինել է Կուլումբիայի զինված հեղափոխական ուժերին (ձախ–արմատական ապստամբական խմբավորումներ)։

«Նա անազնիվ, անպատասխանատու զինավաճառ չէ։ Նրան ճանաչում են մեր կառավարության բարձրաստիճան պաշտոնյանները»,- հայտարարել էր նրա փաստաբաններից մեկը։ 1981թ. զենքի վաճառքի ոլորտում խարդախության համար նա պետք է 5 տարվա ազատազրկման դատապարտվեր, սակայն պայմանական ազատ արձակվեց։

Սողանալյանը նաև հրթիռներ է մատակարարել Արգենտինային, որոնք հետագայում օգտագործվել են Ֆոլքլենդյան կղզիների համար անլգլոարգենտինյան հակամարտության ընթացքում անգլիական նավը կործանելու նպատակով։ «Ամերիկացիները գիտեին, թե ես ինչ էի անում՝ յուրաքանչյուր րոպե, յուրաքանչյուր ժամ»,–ասել է Սողանալյանը։

Նա իր ամենամեծ գործարքը (1,5 մլրդ դոլար) Սադամ Հուսեյնի հետ է իրականացրել՝ 1980–ականներին իրանաիրաքյան պատերազմի ժամանակ։ Հաղորդվում էր, որ ԱՄՆ–ն արգելել էր երկու կողմերին զենքի վաճառքը, իսկ նա փաստորեն «խախտել էր» այդ հրամանը։ Սողանալյանը 1987թ. մեղավոր է ճանաչվում Իրաքին ուղղաթիռ վաճառելու փորձի համար։ Նա, որ դատախազների կողմից բնութագրվում էր որպես մեծ խաբեբա և խարդախ, 1991թ. ազատազրկման դատապարտվեց, բայց օգնությունը «ձեռքի տակ էր». 1993թ. նրա վեց ու կես տարվա ազատազրկումը երկու տարի դարձավ, ապա նաև ազատ արձակվեց՝ Լիբանանում իրականացված ամերիկյան արժույթային կեղծ սխեմայի մասին ինֆորմացիա տրամադրելու դիմաց։ «Երբ նրանք իմ կարիքն զգում են, անմիջապես գալիս ու ինձ ազատ են արձակում,– 2001թ. ասել է նա,– Ես կարող եմ նրանց հետախուզական ինֆորմացիա տրամադրել»։

Սողանալյանը, որ 30 մլն դոլար պարտք ուներ պետությանը (հարկերի տեսքով), և որին արգելել էին զենքի վաճառքով զբաղվել, որոշում է Ֆրանսիա գնալ։ Նրան 1999թ. Մայամի ժամանելիս ձերբակալում են՝ 3 մլն դոլարի բանկային հաշիվների հետ կապված խարդախության համար։ Բայց կրկին նրան օգնության ձեռք են մեկնում. 10 ամիս անց նա ազատ է արձակվում։

«Սողանալյանը միշտ վստահեցրել է, թե երբեք ԱՄՆ–ի շահերի դեմ չի գործել։ Սակայն 1999թ.10 000 միավոր AK47 տեսակի ինքնաձիգ է մատակարարել Կուլումբիայի զինված հեղափոխական ուժերին, այդ գործարքը կատարել էր պերուացի լրտես Վլադիմիրո Մոնտեսինոսը, որը Կենտրոնական հետախուզության վարչության գործակալ էր։ ԿՀՎ–ն վստահ էր, որ այդ զենքը Պերու է գնում...։ ԱՄՆ–ը ֆինանսավորում էր Կուլումբիայի զինված հեղափոխական ուժերի դեմ Կոլումբիայի իշխանությունների պատերազմը։ Մոնտեսինոսը Պերուում ազատազրկման դատաապարտվեց։ Իսկ Սողանալյանի դեպքում «իրավապահ մարմիններին օգնելու համար» դատավճիռը մեղմվեց և համարվեց, որ բանկային մեքենայությունների համար ազատազրկման ժամկետը և 3 տարվա պայմանական ազատազրկումը բավարար պատիժ է նրա համար:

Սողանալյանը մահացել է 2011թ. հոկտեմբերի 11–ին։ Պարբերականը ընդգծում է, որ 2008 թվականից նրա առողջական վիճակը ծանր էր. նրա տուն, սակայն, շարունակում էին այցելել Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցներ, որոնք դեռ ցանկանում էին նրա հետ գործարքներ կնքել։

Սողանալյանը, որ ժամանակին մի քանի մասնավոր ինքնաթիռ ուներ, վերջին տարիներին սնանկացել էր և ապրում էր վարձակալած տանը:

Թերթ.am

0 Response to 'Նա լսում էր բերանով, խոսում ականջներով. հայազգի զինավաճառը միշտ ուներ արժեքավոր ինֆորմացիա` «չնստելու» համար'

Publicar un comentario

Una donación voluntaria
Կամավոր նվիրատվություն