Ինչպես և հանրապետական մեկ այլ հավանական թեկնածու Միթ Ռամնին, Հանթսմանը նույնպես դավանանքով մորմոն է։
«Ասոշեյթեդ պրեսս» լրատվական գործակալության փոխանցմամբ, վերջերս ԱՄՆ-ում անցկացվել է մի հարցախույզ, որի արդյունքների համաձայն, հինգ ամերիկացիներից մեկը մտադիր է մորմոն-թեկնածուի դեմ քվեարկել։ Հանթսմանն իր վարկանիշով առայժմ զիջում է Ռամնիին։
1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Հանթսման-ավագը օգնություն է տրամադրել Հայաստանին։ Նրա աջակցությամբ աղետի գոտում կառուցվել են բնակարաններ, դպրոցներ, 1993-94 թվականների դաժան ձմռան ամիսներին Հայաստան պարեն և վառելիք է է հասցվել։
Հանթսմանի հիմնադրամը Յութայի համալսարանում հայաստանցի ուսանողների համար տեղեր է հատկացրել։
Բարերարը մի առիթով ասել է. - «Ես հայ չեմ, բայց դա նշանակություն չունի, երբ խոսքը բարեգործության և մարդասիրության մասին է, դու գույներ այլևս չես ճանաչում»։
azatutyun.am
0 Response to 'ԱՄՆ-ի նախագահության հավանական թեկնածուի հայրը օգնել է Հայաստանին'
Publicar un comentario