Ըստ ՀԲ-ի` մասնավոր անձանց ապահովագրավճարները կկազմեն առնվազն $33 մլրդ, իսկ Ճապոնիայի կառավարությունն ընթացիկ տարում հարկադրված կլինի բյուջեից լրացուցիչ կերպով հատկացնել $12 մլրդ` շինարարության և վերանորոգումների նպատակով:
ՀԲ-ն 2011թ. Ճապոնիայի երկրաշարժը համեմատում է 1995թ. հունվարի 17-ի Կոբեյի երկրաշարժի հետ, երբ վնասները կազմել էին $100 մլրդ (ՀՆԱ-ի 2%-ը): Աղետի հետևանքների վերացման նպատակով այդ ժամանակ Ճապոնիայի բյուջեից երկու տարվա ընթացքում հատկացվել էր $38 մլրդ: 2010թ. ֆինանսական տարում (ավարտվում է մարտի 31-ին) Ճապոնիայի բյուջեի համանման ծախսերը, ինչպես նշեցինք, կկազմեն $12 մլրդ:
Ըստ ՀԲ-ի` Ճապոնիայի երկրաշարժը լուրջ հետևանքներ կունենա ողջ Արևելյան Ասիայի համար: Մամլո հաղորդագրությունում առանձնացվում է երկու ուղղություն` ֆինանսներ և առևտուր: Բանկի հաշվարկների համաձայն` Արևելյան Ասիայի զարգացող երկրների բոլոր երկարաժամկետ պարտքերի մոտ մեկ քառորդը տեղաբաշխված է յենով: Հետևաբար` յենի փոխարժեքի բարձրացումը մեկ տոկոսով կնշանակի պարտքի սպասարկման ծախսերի մեծացում $250 մլն-ով:
Առևտրի ծավալները կարճաժամկետ հեռանկարում պետք է կրճատվեն: ՀԲ-ի հաղորդագրությունում նշվում է, որ Ճապոնիան բարձրտեխնոլոգիական արտադրանքի համաշխարհային խոշոր մատակարարներից մեկն է: Եթե այս մատակարարումները երկրաշարժի պատճառով ընդհատվեն, ապա այն կազդի ողջ տարածաշրջանի տնտեսության վրա:
Ի դեպ` ճապոնական յենի նկատմամբ Մեծ յոթնյակի` օրերս կիրառած արժութային միջամտության քաղաքականությունն արդեն տվել է իր արդյունքները. յենն էժանացել է 2,2-2,3%-ով համաշխարհային այլ արժույթների նկատմամբ: Bloomberg-ին տված հարցազրույցում բրիտանական Standard Chartered-ի վերլուծական բաժնի ղեկավար Դեյվիդ Մանն ասել է. «Ներդրողները ամբողջ շաբաթվա ընթացքում սպասում էին արժութային միջամտությանը, և ի վերջո, այն կայացավ` սահմանափակելով անկայունությունն ու նվազեցնելով անորոշությունը»: Նշենք, որ Bloomberg-ը, վկայակոչելով ճապոնական Yomiuri թերթը, արժութային միջամտությունները գնահատում է $25-31 մլրդ:
«Կապիտալ» օրաթերթ




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Համաշխարհային բանկը գնահատել է Ճապոնիայի երկրաշարժը'
Publicar un comentario