Facebook-ի կանոնների համաձայն՝ արգելվում է 13 տարեկանը չլրացած երեխաների գրանցումը սոցցանցում: Սակայն ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը կարծում է, որ Facebook-ում «տեղ կգտնվի նաև երեխաների համար»: Հաղորդում է FoxNews.com-ը:
26-ամյա միլիարդատիրոջ կարծիքով՝ դա կբարձրացնի անչափահասների կրթվածության մակարդակը: «Սակայն անպայմանորեն պետք է ձեռնարկել անվտանգության մի շարք միջոցառումներ»,- նշել է նա:
Նշենք, որ տարիքային սահմանափակումը շատ հաճախ շրջանցվում է սոցցանցում: Consumer Reports ամսագրի անցկացրած հետազոտության տվյալներով՝ Facebook-ում 7,5մլն օգտագործող 13տ-ից ավելի երիտասարդ է, ընդ որում՝ նրանցից 5 մլն-ի տասը տարեկանը չի լրացել:
Այսպիսի խախտումների դեմ պայքարելու հստակ ձևեր դեռևս չկան, քանի որ սոցցանցերը չեն կարող ստուգել գրանցվողների իրական տարիքն, իսկ անձնագրային տվյալներ պահանջելը համարվում է ներխուժում անձնական կյանք:
PCnews.am
0 Response to 'Ցուկերբերգը ցանկանում է բացել Facebook-ի մուտքն անչափահասների համար'
Publicar un comentario