«Կարծում եմ, դա հավանական է, քանի որ ոչ կերպ չեմ հասկանում, թե ինչու է Ադրբեջանը երկարաձգում բանակցային գործընթացը», - ասել է Սարգսյանն ու հետևյալ ենթադրությունն արել. - «Հավանաբար, նրանք ավելի շատ ուժ և միջոցներ կուտակելու պլաներ ունեն, որպեսզի հարմար պահին դիմեն ռազմական արկածախնդրության»:
Հարցազրույցում Հայաստանի նախագահը նշել է, թե հակամարտության ողջ ընթացքում հայկական կողմը ձգտել է փոխհամաձայնության գալ, «սակայն կա կարմիր գիծ` Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնուրույնաբար պետք է տնօրինի իր ճակատագիրն ու պատմական հայրենիքում անվտանգ պայմաններում զարգանալու հնարավորություն ունենա»:
«Դուք գիտեք, որ այդ խնդրով զբաղվում է ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը, մեծ ջանքեր է գործադրում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ինչի համար մենք նրան մեծապես երախտապարտ ենք: Հատկապես Մինսկի խումբն է առաջարկել մի փաստաթուղթ, որը պայմանականորեն կոչվում է Մադրիդյան սկզբունքներ: Այն ենթադրում է հարցի լուծում երեք սկզբունքների հիման վրա` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականության պահպանում և ժողովուրդների ինքնորոշում: Այդ փաստաթուղթը հիմնականում տալիս է հնարավորություն` շարունակել բանակցություններն ու ձեռնամուխ լինել խաղաղության մեծ պայմանագրի մշակմանը», - հիշեցնում է Հայաստանի նախագահն ու շարունակում. - «Մենք շատ հստակ հասկանում ենք, թե ինչ են նշանակում այդ երեք սկզբունքները, ադրբեջանցիները երկար մտորումներից հետո նույնպես համաձայնել են դրանց, բայց, չգիտես ինչու, յուրովի են հասկանում այդ սկզբունքները»:
«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանելով Սերժ Սարգսյանի հարցազրույցի Ղարաբաղին վերաբերող հատվածը` Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ դրանում արտառոց ոչինչ չի տեսնում:
«Նախագահն առանձնապես որևէ նոր բան չասաց` նշելով, որ պատերազմի դեպքում կողմերից մեկը կպարտվի: Այստեղ կարեւորագույն արձանագրումն այն է, որ նախագահի նշած երկու սցենարների պարագայում էլ կարգավորման հեռանկար չկա, և հարկ է հարցը լուծել բանակցությունների ճանապարհով», - հավելեց քաղաքագետը:
Լրատվամիջոցներն այսօր տարածել են Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հայտարարությունը, որում վերջինս նշել է, թե ադրբեջանական կողմն իրական արդյունքներ է ակնկալում հակամարտության կարգավորման բանակցություններից և հայկական կողմին կոչ է անում չչարաշահել իր ժամանակը:
Այս կապակցությամբ Իսկանդարյանը նշեց, թե «արդբեջացիների նման հայտարարություններն այնքան հաճախ են հնչում, որ դրանք կարելի է արդեն իրադարձություն չհամարել». - «Այն, որ Հայաստանում Ղարաբաղին առնչվող հայտարարություններին մեծ ուշադրություն են դարձնում, դա ավելի շուտ բացատրվում է հայաստանյան տեղեկատվական շուկայի առանձնահատկությամբ»:
«Մոսկովսկիե նովոստի»-ի թղթակցի հարցին, թե հնարավոր է լիարժեք տնտեսական աճ` առանց ակնհայտ աշխարհաքաղաքական խնդիրների լուծման, առանց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, Սերժ Սարգսյանը պատասխանում է. - «Միանշանակ պատասխան չկա: Եթե ասենք` ոչ, ապա ինչո՞ւ ենք մենք զարգանում արդեն 20 տարի: Եթե ասենք` այո, ապա ինչո՞ւ այսպիսի տեմպերով: Իհարկե, առանց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մենք սովից չենք մեռնի, սակայն ընդգծեմ այն, ինչի մասին արդեն բազմիցս խոսել եմ. մենք տնտեսական ասպեկտը չենք դիտարկում իբրև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հիմնական շարժառիթ: Մենք ապրում ենք այստեղ և պետք է ինչ-որ հարաբերություններ ունենանք հարևանների հետ, բայց` ոչ ամեն գնով»:
Ի մի բերելով նորանկախ Հայաստանի անցած 20-ամյա շրջանը` Սերժ Սարգսյանը ուշագրավ մի արձանագրում է անում. - «Երկրի ղեկավարները միշտ գայթակղություն են ունենում քննադատել իրենց նախորդներին: Ես պաշտոնավարությունս ստանձնել եմ 2008 թվականին և առաջին իսկ օրվանից խուսափել եմ նման մոտեցումից: Քննադատել նախորդներին` նշանակում է պատասխանատվությունը դնել այլոց ուսերին: Դա ճիշտ չէ: Ես երախտապարտ եմ նախորդներին, բոլոր նրանց, ովքեր ինչ-որ լավ բան են արել Հայաստանի համար»:
azatutyun.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Սերժ Սարգսյան. «Ռազմական գործողությունների բոլոր սցենարները անհեռանկար են»'
Publicar un comentario