Ֆրանսահայերը նախատեսում են քննարկման պահին ցույց անցկացնել:
2006 թվականի հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունեց օրինագիծը, համաձայն որի` 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժխտումը հանդիսանում է քրեորեն պատժելի արարք: Այնուհանդերձ, օրենքի ուժ ստանալու համար օրինագիծը մինչև այժմ սպասում է Սենատի կողմից վավերացմանը:
«Ներկա պահի դրությամբ, գրեթե 50:50 տոկոսով թեր և դեմ կարծիքների արտահայտություն կա, քվեների պատկերը ընդհանրապես ֆրանսիական մամուլը այս պարագայում նաև դնում է հավասար դիրքերի վրա, իսկ հայ համայնքի ղեկավարության` բազմապիսի և բազմազան և բազմաճյուղ բոլոր հոսանքների հետ կատարած ելույթների ընթացքում, նաև հարաբերությունների ընթացքում, ունենք այն համոզումը, որ ֆրանսիացի ծերակուտականները կկարողանան քվեարկել և ճիշտ դիրքորոշվել` ժխտողականության դեմ օրենքին թեր (կողմ) քվեարկելով», - ասաց Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի ղեկավարը:
Տվյալ հարցում Ֆրանսիայի նախագահի դիրքորոշման դերի և նշանակության վերաբերյալ հարցին Վարժապետյանը արձագանքեց. - «Ֆրանսիայի Հանրապետության նախագահ պարոն Նիկոլա Սարկոզիի հետ հանդիպումը, որ տեղի ունեցավ հայ համայնքի հետ անցյալ շաբաթ օրը` Ելիսեյան պալատում, որի ընթացքում հայ համայնքը ներկայացավ միասնական դիմագծով` իր բոլոր հոսանքներով, նախագահը մեկուկես ժամվա հանդիպման ընթացքում փորձեց բացատրել և հաստատել ու համոզել հայ համայնքին` պատվիրակության միջոցով, որ ինքը դեմ չէ, ընդհակառակը` ինքը միշտ էլ ցեղապաշտության դեմ է եղել,և ժխտողականությունը իր համար համազոր է ցեղապաշտության, և թե ինքը` իբրև հանրապետության նախագահ և իշխող կուսակցության ղեկավար, որևէ արգելք չի դնելու ծերակուտականների առջև և ազատ է թողնելու ծերակուտականներին` քվեարկելու ըստ իրենց տեսակետի և ըստ իրենց մտածողության: Սա մենք համարում ենք արդեն իսկ մեկ քայլ դեպի առաջ»:
Նշելով, որ պետական մակարդակով թուրքական պատվիրակություններ են իրար հաջորդում` հասնելով մինչև Ֆրանսիայի կառավարություն և արտգործնախարարություն և փորձելով արգելակել օրինագծի ընդունումը, Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի ղեկավարը շեշտեց. - «Հանրապետության նախագահի այս հավաստիացումը և այս հաստատումը բավական գոտեպնդում է մեր համայնքը, և, անշուշտ, մեր աշխատանքները, մեր պայքարը` այս իմաստով»:
azatutyun.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Ֆրանսիայի Սենատը այսօր կքննարկի հայանպաստ օրինագիծը'
Publicar un comentario