Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկով նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդարանին էր դիմել մայիսի 20-ին:
Ազգային ժողովի որոշումը, ըստ կանոնակարգի, ստորագրում է խորհրդարանի ղեկավարը: ԱԺ-ի նախագահ Հովիկ Աբրահամյանը արդեն ստորագրել է համաներման որոշումը: Այն 24 ժամվա ընթացքում կհրապարակվի Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում և ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:
Համաներման կիրառման ողջ գործընթացը կտևի մինչև սեպտեմբերի 21-ը: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի խոսքով` այս համաներման արդյունքում պատժից ամբողջությամբ կազատվի մոտ 400 մարդ, եւս 400-ի վրա կտարածվի համաներումը, բայց միայն կկրճատվի նրանց պատժի չկրած մասը. այս թիվը կարող է մոտ 20 տոկոսով փոփոխվել:
Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի, թե ե՞րբ կարող են ազատության մեջ հայտնվել առաջին դատապարտյալները, հնարավո՞ր է, որ ընդդիմադիր գործիչների նկատմամբ առաջնային վերաբերմունք դրսեւորվի, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ասաց, որ անհարկի ձգձգումները բացառված են, սակայն չհստակեցրեց անազատության մեջ գտնվող ընդդիմադիրների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք կդրսևորվի, թե` ոչ. - «Հիմա պիտի տեսնել` երբ է ուժի մեջ մտնելու, որովհետև 24 ժամ է նախատեսված հրապարակելու համար և հաջորդ օրը ուժի մեջ մտնելու համար, և դրանից հետո ժամացույցը կսկսի աշխատել»:
Հինգշաբթի օրը խորհրդարանում կարծիքներ էին հնչում, ի դեպ` իշխանական Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների կողմից, որ մինչեւ մայիսի 31-ը, այսինքն մինչև ընդդիմության հանրահավաքի օրը Սասուն Միքայելյանը և Նիկոլ Փաշինյանը կհայտնվեն ազատության մեջ:
Համաներման այս ակտը կկիրառվի մարտի 1-ի առնչությամբ դատապարտված ընդդիմադիր գործիչների նկատմամբ: Սասուն Միքայելյան և Նիկոլ Փաշինյանի մասով այս տեղեկություն ԱԺ-ում հաստատեց նաև Արդարադատության նախարարը, ով երեկ այդ հարցին կոնկրետ պատասխան չէր տալիս:
«Ես ուրախ եմ, որ համաներումով որոշ խումբ մարդիկ կհայտնվեն ազատության մեջ: Դա մեզ կօգնի ազատվել անցյալի տխուր իրողություններից, բայց և չպետք է հանգստանանք` մտածելով, թե ամեն ինչ ավարտվել է: Մենք որպես հանրություն խնդիր ունենք այնպես կազմակերպելու մեր երկրի ներքին կյանքը, որ լինի իրական քաղաքական երկխոսություն կամ բանավեճ, երբ միմյանց ոչնչացնելը դադարի լինել նպատակ որոշ քաղաքական ուժերի համար, տեսակետների տարբերությունը չթշնամացնի կողմերին», - ասաց Թովմասյանը:
Համաներման որոշմանը ձեռնպահ քվեարկած միակ պատգամավորը ԱԺ նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանն էր:
«Եթե խնդիրը վերաբերում էր ընդդիմության և իշխանության հարաբերությունների կարգավորմանը, ապա դա չպետք է ներկայացնել այս մեկ քայլ որպես իրավիճակի բարելավում, երկխոսություն, հանդուրժողականության ձևավորում և այլն: Ցավոք սրտի, արմատները շատ ավելի խորն են, ես չեմ ուզում, որ մենք ինքներս մեզ` նկատի ունեմ պատգամավորներին, կառավարությանը և հատկապես հասարակությանը խաբենք, թե համաներումով նման արդյունքներ ենք ունենալու», - իր որոշումը բացատրեց Թորոսյանը:
Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը, սակայն, պնդում է, որ այս քայլը միանշանակ կթուլացնի լարվածությունը, իշխանության և ընդդիմության երկխոսության համար լավ հիմքեր կստեղծի. - «Անշուշտ, այստեղ կա և լուրջ հասարակական, ինչպես նաև քաղաքական ենթատեքստ, որովհետև այս համաներման արդյունքում մենք կարող ենք մեղմացնել քաղաքական այն իրավիճակը, որը որ կա, և, անշուշտ, այստեղ կա խնդիր` թե' համերաշխության հետ, թե' ներքաղաքական երկխոսության հետ կապված և թե' առհասարակ հումանիստական արժեքների հետ կապված»:
/Աստղիկ Բեդևյան/
azatutyun.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Համաներման մասին որոշումը ընդունվեց'
Publicar un comentario