Սրանք հարցեր են, որոնք, թերևս, Հայաստանի քաղաքական իսթեբլիշմենթը պետք է քննարկեր շատ ավելի վաղ, մինչդեռ ակնհայտ է մի իրողություն, որ Հայաստանում հայ-ամերիկյան փոխհարաբերության և գործակցության առումով քաղաքական քննարկումներ կարծես թե տեղի չեն ունենում, կարծես թե չի լինում այդօրինակ որևէ էական նախաձեռնություն, առավել ևս իշխանության մակարդակով: Հայ-ամերիկյան քննարկումները սովորաբար սահմանափակվում են ինչ-որ դրամաշնորհային կամ խորհրդատվական տարատեսակ ծրագրերի շրջանակում, որտեղ մի քանի արարողակարգային խոսքեր են ասվում ժամանակակից մարտահրավերների, բարեփոխումների և այդ կարգի այլ բաների մասին:
Մինչդեռ ակնհայտ է, որ հայ-ամերիկյան հարաբերությունը վաղուց ի վեր անհրաժեշտ է ապահովել փորձագիտական լուրջ քննարկումներով և հաստատել քաղաքական խորհրդատվությունների կայուն համակարգ, որպեսզի նաև հանրայնորեն մատչելի մակարդակի վրա բարձրանա ամերիկյան ռազմավարության, ցանկությունների և մտադրությունների մասին հասարակական պատկերացումը Հայաստանում: Ի վերջո, մենք գործ ունենք մի գերտերության հետ, որը լուրջ ծրագրեր ունի մեր տարածաշրջանի հետ կապված, որոնք անմիջականորեն շոշափում են նաև Հայաստանի ազգային անվտանգությանն առնչվող խնդիրներ: Հետևաբար ամերիկյան ռազմավարության ամեն մի տարրի, ամեն մի լրացուցիչ ատոմի ըմբռնումը, դրա մասին լիարժեք կամ լիարժեքությանը մոտ պատկերացում կազմելը շատ կարևոր է այդ ռազմավարությանն ադեկվատ լինելու տեսանկյունից: Իսկ ոչ ադեկվատությունը հղի է շատ ծանր հետևանքներով: Իսկ ինչո՞ւ է կարևոր հասարակական ընկալումների և պատկերացումների խնդիրը:
Բանն այն է, որ այսօր նորանկախ Հայաստանում հանրային հոգեբանությունը «ռուսաֆիկացված» է գրեթե մինչև ուղն ու ծուծը: Այսօր նույնիսկ շատ արևմտյան կառույցների հայաստանյան ներկայացուցչություններում աշխատող հայաստանցիները հոգու խորքում շարունակում են արևմտյան քաղաքակրթությունը ընկալել խորթ և կարոտաբաղձությամբ լեցուն լինել ռուսական քաղաքակրթության հանդեպ: Հանրային այդ հոգեբարդույթը իրականում շատ խոր ազդեցություն ունի Հայաստանի իշխանական թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության բովանդակության և էության վրա:
Վերջին հաշվով, պետք է ընդունել, որ Հայաստանում իշխանության վարած ներքին քաղաքականությունը հանրության մոտ վայելում է ենթագիտակցական լեգիտիմություն, քանի որ այդ քաղաքականությունը միանգամայն տեղավորվում է Հայաստանի հասարակությանը հոգեհարազատ «ռուսական քաղաքակրթության» տիրույթում: Եթե հանրային այդ հոգեբանական կախվածությունը չլիներ, միգուցե իշխանական քաղաքականությունը բեկելու հասարակական գիտակցական փորձերը չբախվեին ենթագիտակցական խութերին և գուցե չմատնվեին անհաջողության: Ի վերջո, կա տեսակի նույնության խնդիր, ինչն առավելություն է տալիս տեսակի այն կրողներին, որոնց ձեռքին է նաև ուժն ու փողը: Եվ ահա, այդ հոգեբանությանը անհրաժեշտ է լուրջ հակակշիռ, անհրաժեշտ է մի տիրույթ, որը Հայաստանի հանրային հոգեբանության մեջ այլընտրանք կլինի «ռուսական քաղաքակրթությանը»:
Իսկ այդ առումով «ամերիկյան քաղաքակրթությունը» շատ ավելի կենսունակ մրցակից կարող է լինել, քան ասենք` եվրոպականը, քանի որ ի տարբերություն Եվրոպայի, ԱՄՆ-ը, որպես կանոն, իր նպատակների և անելիքների հարցում շատ ավելի որոշակի է, հստակ և շատ ավելի կայուն կողմնորոշված: Ահա այդ իմաստով է անհրաժեշտ, որ հայ-ամերիկյան հարաբերությունը հասկանալու գործընթաց սկսվի փորձագիտական մակարդակով, որպեսզի հոգեբանական տիրույթում առաջանա էթնոռուսական կախվածության այլընտրանք: Անշուշտ, վտանգ կա հայտնվել ամերիկյան հոգեբանական կախվածության մեջ, ինչպես օրինակ` Վրաստանում: Բայց, նախևառաջ Վրաստանի ու Հայաստանի վերջին տարիների ներքին զարգացումները վկայում են, որ ի տարբերություն ռուսական «կարոտաբաղձության», ամերիկյան «հավատամքը» նպաստում է պետության մեջ շատ ավելի լուրջ ձեռքբերումների և շատ ավելի դինամիկ փոփոխությունների հասնելուն, և դրանից բացի էլ, ինչը թերևս ամենագլխավորն է, հիմնական շահը, պետական և հասարակական օգտակարության տեսանկյունից, լինելու է ոչ թե մի էթնոհոգեբանական կախվածությունից մյուսին անցնելը, այլ Հայաստանում երկու քաղաքակրթությունների շատ ավելի արդիական մրցակցային դաշտ ձևավորելը:
Այսինքն` շահն այստեղ մեկից մյուսին անցնելը չէ, այլ եղածին մրցակից ապահովելն ու նաև մեզ համար նպաստավոր խաղի կանոններով մրցակցային դաշտ ապահովելը: Պարզ է, որ իշխանությունը չի գնա այդ քայլին, քանի որ Հայաստանի իշխանությունը ցանկացած մրցակցության գաղափար ընկալում է որպես սպառնալիք սեփական դիրքերին և ռեսուրսներին: Հետևաբար այդ խնդիրը ավելի շատ պետք է լինի հանրային տիրույթում, այն հանրության, որը դեռևս պայքարում Հայաստանում «ռուսաֆիկացիայի» տխուր հետևանքների դեմ, որոնք արտահայտվում են մեր երկրում արմատավորվող հակաքաղաքացիական, բատրակային հասարակության ձևավորման իշխանությունից եկող փորձերի տեսքով:
Խնդիրն այստեղ այն է, թե արդյո՞ք ԱՄՆ-ը Հայաստանում ցանկանում է լինել այդ մրցակցության մի կողմը: Այստեղ, սակայն, մեզ համար պետք է ավելի կարևոր լինի փոքրի բարդույթից ձերբազատվելն ու մեր ցանկության, մեզ պետք եղածը վերցնելու մասին մտածելը: Պարզապես հենց դրա համար նախ պետք է փորձել հասկանալ, թե ի՞նչ է ուզում ԱՄՆ-ը Հայաստանից: Միգուցե հասկանալ ու հասկացնել, քանի որ պետք չէ բացառել, որ ԱՄՆ համար էլ Հայաստանից իր ուզածը մինչև վերջ պարզ չէ ու կա հանրային լուրջ հուշումների կարիք: Անշուշտ, կան կոնկրետ աշխարհաքաղաքական խնդիրներ, որոնց առումով ԱՄՆ համար շատ էլ հստակ է Հայաստանի դերն ու նշանակությունը, որը միգուցե Հայաստանի պետական շահի տեսանկյունից, մեղմ ասած, այնքան էլ հաճելի դեր ու նշանակություն չէ, մասնավորապես հայ-թուրքական և ղարաբաղյան առումներով:
Բայց խնդիրն այն է, որ ԱՄՆ-ը Հայաստանի դերի ու նշանակության որոշման առումով առաջնորդվում է այն պոտենցիալով, որն իրենից ներկայացնում է Հայաստանը: Հետևաբար, խնդիրը Հայաստանի դաշտում է և քաղաքացիական հասարակությունը պետք է փորձի ելքեր գտնել ԱՄՆ-ին ներկայացնելու իշխանության ներկայացրած Հայաստանի պոտենցիալի «հակառակ կողմը»:
/Մուսա Միքայելյան/
1in.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։










0 Response to 'Ի՞նչ է ուզում ԱՄՆ-ն Հայաստանից'
Publicar un comentario