Նյու Յորքում մայիսի 17-ին կայացել է «Բարձերով մարտերի» աշխարհի առաջնությունը (Pillow Fight World Cup), որին մասնակցել են բացառապես կանայք աշխարհի մի քանի երկրներից` ԱՄՆ, Շվեյցարիա, Ավստրիա, Ճապոնիա: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Այս մրցույթի հիմնադիր Էնդրյու Թոմփսոնը, հաճախ է այսօրինակ մրցույթներ հեղինակում: Մրցույթի կազմակերպիչների թվում է եղել նաև Բարձերով մարտերի ավստրիական լիգան (Austrian Pillow Fight League): Չի նշվում, թե ինչու են կազմակերպիչները հատկապես կանանց հրավիրել:
Ըստ կանոնների` մարտական «զենք» է համարվում քնելու բարձը, որի քաշը չի կարող գերազանցել 750 գրամը: Միավորները տրվում են միայն այն դեպքում, եթե հարվածները հասցվել են գլխին և մարմնին, ոտքերին և ձեռքերին հարվածները միավորներ չեն բերում:
Մրցույթի արդյունքները դեռ չեն հրապարակվել: Տեղեկացնենք նաև, որ աշխարհի 130 քաղաքներ ապրիլի սկզբին նշել են Բարձերով մարտերի միջազգային օրը:
1in.am
0 Response to '«Բարձերով մարտերի» աշխարհի առաջնություն Նյու Յորքում'
Publicar un comentario