Հայ ժողովուրդը, սակայն, համառորեն հրաժարվում է լսել իր մտավորականին, և սրա մասին է խոսում այն, որ պատմությունից դասեր քաղելու կոչերը գնալով ավելի ու ավելի պոպուլյար են դառնում: Պատճառը, թերևս, այն է, որ պատմությունից դասեր քաղելու կոչով հանդես եկող մտավորականը հաջորդ պահին սկսում է կերտել հայ ժողովրդի հերոսական անցյալի մասին լեգենդը, գովել ու փառաբանել մեր նախնիներին: Ընդհանրապես մեկ բան է օբյեկտիվ գնահատել նախնիներին, և բոլորովին այլ բան` գովաբանել նրանց: Եկեք դադարենք մեր նախնիներին գովաբանել և շատ պրագմատիկ հարց տանք մեզ. իսկ ի՞նչ են այդ նախնիները մեզ ժառանգել, ի՞նչ են թողել իրենց հետևից: Ոչինչ, ավելի քան ոչինչ:
Որովհետև ոչինչը այն է, երբ դու պետք է սկսես զրոյից, իսկ մենք պետք է սկսենք մինուս չգիտեմ քանիսից, որովհետև մեր նախնիները մեզ ժառանգել են ընդամենը ցեղասպանությունների, ստորացումների, դավաճանությունների և անբարոյականության մի այնպիսի պաշար, որը հաղթահարելը, ինչպես պարզվում է, դժվար է, չափազանց դժվար: Ես դատապարտում եմ մեր նախնիներին, նզովում եմ նրանց, որովհետև նրանք ոչինչ չեն արել, որ մենք այսօր ապրենք ավելի արժանապատիվ ու ավելի հպարտ:
Մեր նախնիները իրենց սերունդների համար հոգ չեն տարել գոնե այնքան, ինչքան կենդանիներն են հոգ տանում իրենց բնազդով: Ես դատապարտում եմ բոլոր նրանց, ովքեր գովքն են անում մեր նախնիների, որովհետև այդպիսով ընդամենը ետ են կանչում արժանապատիվ ու հզոր հայրենիք ունենալու հաջորդ սերնդի իրավունքը, մեզ` ապրողներիս, օժտում ապագա սերունդին ոչինչ չժառանգելու իրավունք: Փառաբանելով մեր նախնիներին` նրանք ընդամենը նոր թափ են տալիս արատավոր այն ընթացքին, որի մեջ ենք մենք արդեն ավելի քան երկու հազար տարի` սկսած այն ժամանակից, երբ Մեծ հորջորջվող Տիգրանը իր թագը դրեց հռոմեական մի կուսակալի ոտքերի տակ, և որին դավաճանեց իր իսկ որդին` այն պարզ պատճառով, որ պրիմիտիվ դաստիարակություն չէր ստացել հայոց ժամանակակից պաշտոնյաների լկտի լակոտների նման:
Ես նզովում եմ մեր նախնիներին, որովհետև նրանք պարսկական գավառական գիտնականի բերանը լեզու են դրել, որ նա Սպահան քաղաքի փողոցներով շրջելիս մեզ բացատրի, որ Շահ Աբասը Ջուղայից հայերին քշել է այստեղ և նրանց հորդորել քաղաք հիմնել: Ի՞նչ դաս պիտի քաղենք մենք այս պատմությունից: Ոմանց այս պատմությունը հպարտություն է ներշնչում: «Ուրեմն հայերը շինարար են եղել»,- ասում են նրանք: և ոչ ոք չի էլ նկատում, որ այդ շինարարներին հոտի նման տեղից տեղ են քշել, և նրանց մի մասն էլ ճանապարհներին է մնացել` պարսկական տափաստանները վերածելով «հայոց սրբավայրերի»: Ի՞նչ դաս պիտի քաղենք մենք մեր պատմությունից: Երբեմն ես հասկանում եմ այն պատմաբաններին, որոնք մեր խայտառակ ու նվաստացուցիչ անցյալը պատում են հերոսիզմի շղարշով: Նրանք մտածում են, որ իրական պատմությունը մեզ կարող է կոտրել, նվաստացնել:
Բայց կեղծիքն էլ ավելի մեծ ավերներ է գործում և թույլ չի տալիս, որ մենք կանգ առնենք և բեկենք հազարամյա մեր նվաստացումը: Եվ ուրեմն. ի՞նչ դաս քաղենք մենք մեր պատմությունից: Եկեք մոռանանք այն, եկեք ամեն ինչ իսկապես սկսենք զրոյից, կարծես Աստված հենց նոր ստեղծեց մեզ, ու մենք անցյալում ոչինչ չունենք: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան հեշտ կլինի շնչելը: Եկեք պատկերացնենք, թե Մեսրոպ Մաշտոցը նոր է ստեղծել մեր տառերը, Նարեկացին ապրում է մեր կողքին, գուցե նաև Մխիթար Գոշը, Դավիթ Անհաղթը ևս մի քանի հարազատներ և ուրիշ ոչինչ: Մնացածին թողնենք անցյալում, թող նրանք մորթեն իրար, դավաճանեն, քշվեն ու ցեղասպանվեն և ստորացվեն, ինչքան ուզում են: Եվ այս դեպքում մենք գուցե կարողանանք իսկապես դասեր քաղել մեր պատմությունից, որովհետև դա արդեն չի լինի մեր պատմությունը:
1in.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Մոռանալ «հերոսական անցյալը», նզովել նախնիներին'
Publicar un comentario