300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul

 300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Los profesores Ronald Marchese y Marlen Breu, publicaron un libro después de la realización de 10 años de investigación con permiso especial del Patriarca Mesrob II, titulado "Gloria y ceremonia: Tesoros textiles de las Iglesias ortodoxas armenias en Estambul".
Leer más/Մանրամասն »

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, որ այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է կրթության ոլորտում կատարված բարեփոխումներով, երբ սահմանվել էր 12-ամյա կրթություն:
Leer más/Մանրամասն »

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
La estrategia se mantuvo en pie hasta un bloguer armenio, Christopher Soghoian, se negó a esta invitación y, además, decidió hacer público los correos electrónicas que había recibido de Burson-Marsteller. En un primer momento no se conocía el nombre de la empresa que estaba detrás de esta campaña.
Leer más/Մանրամասն »

Ամուսնության գրանցման ընթացակարգի փոփոխությունը կարագացնի հարսնացուների և փեսացուների արտագաղթը. սոցիոլոգ

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում Visa-ի բիզնեսի առաջնահերթ ուղղությունն է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։ Leer más/Մանրամասն »

Ինչպես կերակրել աշխարհին. ՄԱԿ-ը գտել է պատասխանը
Յուրաքանչյուր տարի աշխարհում արտադրվող սննդամթերքի շուրջ 1,3 մլրդ տ-ն կամ դրա 1/3-ը նետվում է կամ կորչում: Նման եզրակացություն է պարունակում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության պատվերով Շվեդիայի Պարենամթերքի և բիոտեխնոլոգիայի ինստիտուտի պատրաստած «Պարենամթերքի համաշխարհային կորուստները և սննդային թափոնները» զեկույցը:

Արդյունաբերական և զարգացող երկրներում պարենամթերքի կորուստների ծավալները գրեթե հավասար են` համապատասխանաբար 670 մլն և 630 մլն տ:

Հարուստ երկրներում սպառողները տարեկան նետում են Աֆրիկայի հարավում արտադրվող պարենամթերքի ծավալին համապատասխան պարենամթերք` շուրջ 230 մլն տ:

Յուրաքանչյուր տարի թափոնի վերածվող պարենամթերքի ծավալն աստիճանաբար հավասարվում է հացահատիկի համաշխարհային բերքի ծավալների կեսին (2009-2010 թթ.` 2,3 մլրդ տ):

Պարենային կորուստները հիմնականում տեղի են ունենում արտադրության, բերքահավաքի, պահպանման և վերամշակման փուլերում: Զարգացող երկրներում պարենային մեծածավալ կորուստները պայմանավորված են նաև թույլ զարգացած ենթակառուցվածքներով, տեխնիկական հագեցվածության ցածր մակարդակով և այս ոլորտում կատարվող ներդրումների փոքր ծավալներով:

Սննդային թափոնները լուրջ խնդիր են զարգացած երկրների համար, ինչի հիմնական «մեղավորները» մանրածախ ցանցերն ու սպառողներն են: Եվրոպայում և Հյուսիսային ԱՖրիկայում մեկ սպառողին տարեկան բաժին է ընկնում 95-115 կգ սննդային թափոն, իսկ Հարավային Աֆրիկայում, Հարավային և Հարավարևելյան Ասիայի երկրներում` 6-11 կգ:

Զարգացած երկրներում սպառման համար նախատեսված պարենամթերքի արտադրության ծավալը տարեկան կազմում է 900 կգ/մարդ, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է աղքատ շրջանների համապատասխան ցուցանիշը` 460 կգ/մարդ: Զարգացող երկրներում կորուստների 40%-ը պայմանավորված է տեղափոխման, պահպանման և հետագա վերամշակման պայմաններով, մինչդեռ զարգացած երկրներում կորուստների 40%-ը պայմանավորված է մանրածախ առևտրով և պահանջարկով:

Բերքահավաքի և պարենի պահպանման ընթացքում արձանագրվող պարենային կորուստները հանգեցնում են մանր ֆերմերների եկամուտների նվազմանը և աղքատ սպառողների համար գների բարձրացմանը: Մինչդեռ կորուստների կրճատումը հանգեցնում է մարդկանց կենսամակարդակի բարելավմանը և պարենային անվտանգության ապահովմանը:

Պարենային կորուստները և թափոնները հանգեցնում են նաև ռեսուրսների հսկայական վատմանը, այդ թվում` ջրերի, հողերի, էներգիայի, աշխատուժի և ֆինանսների, ինչը հանգեցնում է ջերմոցային գազերի արտանետման մեծացմանը, որը, իր հերթին, նպաստում է գլոբալ տաքացմանը և կլիմայի փոփոխմանը:

Զարգացող երկրներում հիմնական խնդիրը բերքահավաքի անարդյունավետ մեթոդներն են և շուկայի մասին տեղեկատվության անբավարարությունը:

Հետևապես` անհրաժեշտ է ավելի արդյունավետ դարձնել սննդամթերքի մատակարարման համակարգը` ապահովելով ֆերմեր-սպառող ուղղակի կապը: Մասնավոր և պետական սեկտորը ևս պետք է ավելի մեծ ներդրումներ կատարի ենթակառուցվածքների, տրանսպորտային, վերամշակման և փաթեթավորման ոլորտներում:

Զարգացած երկրներում պարենային կորուստների և թափոնների հիմնական պատճառը սպառողների ոչ ճիշտ վարքագիծն է, ինչպես նաև մանրածախ շղթայի տարբեր խաղորդների միջև հաղորդակցության անբավարարությունը:

Հատկանշական է, որ սպառողները պատրաստ են գնել այնպիսի սննդամթերք, որը թեև արտաքին տեսքով նրանց չի բավարարում, սակայն անվտանգ է և համեղ:

Սպառողները, ընդհանուր առմամբ, չեն կարողանում հստակ ծրագրել իրենց պարենային գնումները: Զարգացած երկրներում սպառողները սովորաբար հակված են գնելու ավելի շատ սննդամթերք, քան անհրաժեշտ է:

Հաշվի առնելով բնական ռեսուրսների սահմանափակ լինելու հանգամանքը` ստեղծված իրավիճակը փոխելու նպատակով ավելի արդյունավետ կլինի նվազեցնել կորուստների ծավալները, քան մեծացնել պարենային արտադրության ծավալները:



Թերթ.am

0 Response to 'Ինչպես կերակրել աշխարհին. ՄԱԿ-ը գտել է պատասխանը'

Publicar un comentario

Una donación voluntaria
Կամավոր նվիրատվություն