Ուսումնասիրության հիմքում ընկած են տասնյակ ցուցանիշներ` ներքին ու արտաքին հակամարտություններից մինչև համագործակցությունը հարևանների հետ, հանցագործների թիվն ու ռազմական կարողությունների ամրապնդումը:
Ըստ այդմ, Հայաստանը անցած տարվա ընթացքում 4 կետով բարելավել է դիրքերը և այժմ զբաղեցնում է 109-րդ հորիզոնականը` 153 երկրների շարքում:
5-բալլանոց համակարգով, որտեղ 1-ը լավագույն արդյունքն է, 5-ը` ամենավատը, Հայաստանը վատագույն 5 միավոր է ստացել հարեւան երկրների հետ հարաբերությունների առումով, 4 միավոր` զենքի մատչելիության, 3-միավոր` քաղաքական անկայունության ու հանցագործությունների տարածվածության սանդղակում:
Ներքաղաքական ոլորտում, ըստ միջազգային փորձագետների, ամենից շատ զարգացած են քաղաքացիական ազատությունները. Հայաստանի քաղաքացիները գոնե կիսով չափ ազատ են` տեսակետների արտահայտման, հավաքների կազմակերպման կամ դաշինքներ ստեղծելու հարցում:
Փոխարենը` մտագոհիչ է իրավիճակը, օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարում, որն ամենացածր` 2.6 միավորն է ստացել լավագույն 10 միավորի պարագայում:
Մի փոքր ավելի բարձր, սակայն կրկին մտահոգիչ գնահատականի են արժանացել կառավարության գործունեությունն ու այն վերահսկելու` քաղաքացիների կարողությունը, ինչպես նաև Հայաստանում առկա քաղաքական մշակույթը:
Ադրբեջանը ցուցակում զբաղեցրել է 122-րդ հորիզոնականը` Հայաստանին զիջելով գրեթե 10 կետով, Թուրքիան` 127-րդ, Վրաստանը` 134-րդ:
Թեև Վրաստանը զիջում է հարևաններին, այդուամենայնիվ, անցած մեկ տարվա ընթացքում աշխարհում ամենից արագն է առաջընթաց արձանագրել և բարելավել է իր դիրքերը 12 կետով:
Ընդհանուր առմամբ, ըստ զեկույցի, աշխարհի ամենախաղաղասեր 5 երկրներն են Իսլանդիան, Նոր Զելանդիան, Ճապոնիան, Դանիան և Չեխիան:
Հարևանների ու աշխարհի նկատմամբ թշնամական վերաբերմունքով առանձնացել և ցուցակի վերջին հորիզոնականներն են զբաղեցրել Հյուսիսային Կորեան, ԱՖղանստանը, Սուդանը, Իրաքն ու Սոմալին:
azatutyun.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Զեկույց. Հայաստանը` տարածաշրջանի ամենախաղաղասեր երկիր'
Publicar un comentario