Ամերիկացին նոր ռեկորդ է սահմանել՝ օրերս նա MacDonald’s-ում կերել է իր 25-հազարերորդ համբուրգերը: Այս մասին հաղորդում է BBC-ն: Դոն Գորսկեն այս ռեկորդին հասնելու մեկնարկը տվել էր 1972թ. և պատրաստվում է համբուրգեր ուտել մինչև իր կյանքի վերջը:
Դեռ 2004թ. 57-ամյա Գորսկեն նկարահանվել էր Super Size Me ֆիլմում, որտեղ պատմվում էր այն մասին, որ նա ամեն օր ուտում է MacDonald’s արագ պատրաստման, կալորիաներով հարուստ ուտելիք, սակայն շատ առողջ է: Հիմա էլ նա ընդհանրապես չի դժգոհում առողջական խնդիրներից՝ ամեն օր այցելելով ֆասթ-ֆուդի օբյեկտներ:
Երբ նա 19 տարեկան է եղել, կերել է իր հազարերորդ համբուրգերը: Եվ հենց այդ ժամանակ է մտածել 25 հազար համբուրգեր ցուցանիշին հասնելու մասին: Իսկ նշումները նա անում է իր օրացույցի վրա:
1in.am
0 Response to '25 հազար համբուրգերով՝ Գինեսի ռեկորդների գրքում'
Publicar un comentario