Հոդվածի հեղինակը` հայտնի լրագրող և ֆոտոթղթակից Անդրեյ Բանը, ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի հովանավորությամբ երկշաբաթյա այցով գտնվում էր Հայաստանում` ցեղասպանության տարելիցը լուսաբանելու, և Արցախում` արցախյան հիմնահարցն եվրոպական լայն զանգվածներին ներկայացնելու նպատակով:
Ցեղասպանության շուրջ հոդվածը տեղավորված է շաբաթաթերթի կենտրոնական էջերում և ներկայացված է վեց լուսանկարներով, որոնցից մեկը գրավում է երկու էջ: Հատկապես ցնցող է ստացվել «Երևան 23-ը ապրիլի 2011. նրանց նախնիները ցեղասպանություն են ապրել» խորագրով լուսանկարը, որի կենտրոնում ջահը ձեռքին կանգնած հայ պատանին է:
Հոդվածը ներկայացված է ջերմ և զգացմունքային տոնայնությամբ ու կոչ է հանդիսանում համայն մարդկությանը Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման պահանջով: Հոդվածագիրը տարակուսանք է հայտնում հատկապես Հայոց ցեղասպանության ընդունման շուրջ գերտերությունների այսօրվա վերաբերմունքի կապակցությամբ: Նույնիսկ մասերից մեկի վերնագիրը հետևյալն է «Օբաման 100-ամյա այս ոճիրը ընդամենը անվանում է «գազանություն»»:
Այս հատվածում ցավով է նշվում, որ Միացյալ Նահանգների կոնգրեսը քաջություն չունի դեռևս պաշտոնապես հաստատելու Հայոց ցեղասպանության փաստը, երբ Սլովակիան արդեն 2004թ-ին այն ճանաչել է:
Եվ սա այն դեպքում, երբ ազգությամբ հրեա Ռաֆայել Լեմկինը «ցեղասպանություն» իրավաբանական եզրը պատրաստելուց օգտվել էր հենց Հայոց ցեղասպանության փաստերից:
Անդրեյ Բանը լուսանկարների բարձրարվեստ ալբոմի հեղինակ է, որտեղ ներկայացված են վերջին տարիներին աշխարհի բոլոր թեժ կետեր նրա այցելությունների ժամանակ կատարված լուսանկարները: Հայաստան նա ժամանեց Ճապոնիա կատարած իր երկշաբաթյա աշխատանքային այցից հետո` այս, Հայաստան և Արցախ այցերի ընթացքում պատրաստած լուսանկարները հաջորդ գրքում զետեղելու նպատակով:
Կարծում ենք, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հայկական սփյուռքի կողմից սկսված աշխատանքներին անկասկած սատարելու է Անդրեյ Բանի և ԵՀՄՖ-ի մյուս գործընկերների գործունեությունը եվրոպական երկրներում:
ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն
slaq.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to '«Օբաման 100-ամյա այս ոճիրը ընդամենը անվանում է «գազանություն»'
Publicar un comentario