«Հրանտ Դինքի սպանության գործով կարևորագույն իրեղեն ապացույցներից մեկը ոչնչացվել է», - տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը` մանրամասնելով. - «Անկարայի ոստիկանության աշխատակիցները ջնջել են «Ակոս»-ի խմբագրի սպանությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Յասին Հայալի հեռախոսային բոլոր խոսակցությունների ձայնագրությունները, որոնք կցված էին քրեական գործին»:
Այս մասին, ըստ թուրքական պարբերականի, հաղորդել է Դինքի սպանության գործով որպես վկա անցնող Տրապիզոնի ոստիկանական վարչության աշխատակիցներից մեկը:
«Նման քայլի ոստիկանները չէին կարող դիմել առանց ղեկավարության անմիջական հրահանգի», - ընդգծել է վկան իր գրավոր հայտարարության մեջ:
Աղբյուրը` azatutyun.am
0 Response to 'Hurriyet. «Դինքի սպանության գործով կարևորագույն իրեղեն ապացույց է ոչնչացվել»'
Publicar un comentario