300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul

 300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Los profesores Ronald Marchese y Marlen Breu, publicaron un libro después de la realización de 10 años de investigación con permiso especial del Patriarca Mesrob II, titulado "Gloria y ceremonia: Tesoros textiles de las Iglesias ortodoxas armenias en Estambul".
Leer más/Մանրամասն »

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, որ այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է կրթության ոլորտում կատարված բարեփոխումներով, երբ սահմանվել էր 12-ամյա կրթություն:
Leer más/Մանրամասն »

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
La estrategia se mantuvo en pie hasta un bloguer armenio, Christopher Soghoian, se negó a esta invitación y, además, decidió hacer público los correos electrónicas que había recibido de Burson-Marsteller. En un primer momento no se conocía el nombre de la empresa que estaba detrás de esta campaña.
Leer más/Մանրամասն »

Ամուսնության գրանցման ընթացակարգի փոփոխությունը կարագացնի հարսնացուների և փեսացուների արտագաղթը. սոցիոլոգ

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում Visa-ի բիզնեսի առաջնահերթ ուղղությունն է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։ Leer más/Մանրամասն »

hamahaykakan mrcuyt
ՀՀ սփյուռքի նախարարությունը և Համաշխարհային հայկական կոնգրեսը «Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում 2011թ. անցկացնում են մրցույթ` «Մայրենիի լավագույն ուսուցիչ», «Լավագույն երիտասարդական կազմակերպություն», «Կտոր մը Հայրենիք» անվանակարգերում: Սահմանված են Գլխավոր, I, II, III կարգի, խրախուսական մրցանակներ` յուրաքանչյուր անվանակարգում:

«Մայրենիի լավագույն ուսուցիչ» մրցույթը կազմակերպվում է` նկատի ունենալով Սփյուռքում հայեցի կրթության և դաստիարակության, ուծացման դեմ պայքարում ինքնությանն ու հայ ոգուն հավատարիմ հայ սերունդներ դաստիարակելու, 21-րդ դարի մարտահրավերների պայմաններում հայ երեխային հայ պահելու նվիրական գործում մայրենի լեզվի ուսուցչի առաքելությունը: Այն նպատակ ունի խրախուսել Սփյուռքում հայ ազգային ինքնության, մայրենի լեզվի պահպանման, զարգացման և տարածման, հայ սերնդի հայեցի կրթության և դաստիարակության գործում նշանակալի ավանդ ունեցող ուսուցիչներին, ներկայացնել և տարածել նրանց մանկավարժական և մասնագիտական առաջավոր փորձը Սփյուռքում, նպաստել սփյուռքահայության մեջ հայերենի ուսուցիչ-մանկավարժի հեղինակության բարձրացմանը:

«Մայրենիի լավագույն ուսուցիչ» մրցույթին կարող են մասնակցել Սփյուռքում գործող հայկական ամենօրյա և մեկօրյա կրթօջախների մայրենի լեզվի այն ուսուցիչները, որոնք
-աշխատում են տվյալ երկրի օրենսդրությանը համապատասխան գործող դպրոցում, (ամենօրյա, մեկօրյա) կամ տեղի հայկական կազմակերպությանը, եկեղեցական կառույցին կից մասնագիտացված կրթական հաստատությունում,
- ունեն առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ` որպես հայոց լեզվի ուսուցիչ:
Մրցույթին մասնակցել ցանկացող ուսուցիչները լրացված հայտադիմումները պետք է ներկայացնեն ՀՀ սփյուռքի նախարարություն մինչև ս. թ. հուլիսի 15-ը:
Հայտադիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել նաև
- լուսանկար,
- կրթության մասին փաստաթուղթ (պատճենը),
- բնութագիր-երաշխավորագիր տվյալ դպրոցի, կառույցի կամ համայնքի կողմից:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2011թ. սեպտեմբեր ամսին:

«Լավագույն երիտասարդական կազմակերպություն» մրցույթը կանցկացվի սփյուռքյան երիտասարդական կազմակերպությունների միջև:

Հասարակության շարժիչ ուժը երիտասարդներն են: Սփյուռքում գործող երիտասարդական կազմակերպություններն իրենց մասնակցությունն են ունենում երիտասարդությանն առնչվող կրթական, գիտական, մշակութային, տնտեսական, մարզական, քաղաքական հարցերին, կազմակերպում են քննարկումներ, համազգային նշանակության խնդիրների նկատմամբ միասնականություն են դրսևորում և փորձում են իրենց ներդրումն ունենալ տարբեր համահայկական ծրագրերի և միջոցառումների իրականացման գործում: Յուրաքանչյուր երիտասարդական կազմակերպություն ունի իր գործելակերպն ու սկզբունքները, առաքելությունն ու պատասխանատվությունը: Մրցույթը նպատակ ունի ոգևորել և խրախուսել սփյուռքյան և համահայկական երիտասարդական կազմակերպություններին` կարևորելով նրանց դերակատարությունը համահայկական և միջազգային խնդիրների լուծման գործում:
«Լավագույն երիտասարդական կազմակեր¬պութ¬յուն» մրցույթին կարող են մասնակցել Սփյուռքում գործող երիտասարդական կառույցները, որոնք
-գրանցված են տվյալ երկրի օրենսդրությանը համապատասխան կամ գործում են տեղի հայկական համայնքին, մշակութային, եկեղեցական կամ այլ հայկական կառույցին կից,
- ունեն առնվազն 3 տարվա գործունեության փորձ:

Լրացված հայտադիմումների` ՀՀ սփյուռքի նախարարություն ներկայացման վերջնաժամկետը հուլիսի 20-ն է:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2011թ. սեպտեմբեր ամսին:

«Կտոր մը Հայրենիք» երիտասարդական հայագիտական հետազոտությունների մրցանակաբաշխությունը նվիրված է Հայաստանի անկախության 20-ամյակին:
Բոլոր ժամանակներում հայ ստեղծագործ ու ճկուն մտքի շնորհիվ է հնարավոր եղել հայ ժողովրդի դիմակայումը ճակատագրի փորձություններին: Երիտասարդությունը, կայանալով այդ փորձությունների մասին գիտելիքներ ստանալով և նոր ժամանակներում նույն այդ փորձությունների ականատեսը լինելով, ձևավորում է իր աշխարհատեսությունն ու արժեքային համակարգը:

Յուրաքանչյուրն ունի Հայրենիքի իր ընկալումը, և այս հետազոտությունները հրաշալի հնարավորություն են ընձեռում ճանաչելու այն` երիտասարդության աչքերով:
Մրցանակաբաշխության նպատակն է վերհանել հայ երիտասարդի մտահոգությունները, Հայրենիքի ամրապնդմանն ու հզորացմանն ուղղված քայլերի կանխատեսումը, ևս մեկ անգամ հաստատել նրանց կարևորագույն դերակատարությունը հայոց պետականության զարգացման գործում:

«Կտոր մը Հայրենիք» երիտասարդական հայագիտական հետազոտությունների մրցույթին կարող են մասնակցել ուսանողներ, ասպիրանտներ և մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներ Հայաստանից և Սփյուռքից:
Մասնակցության համար լրացված հայտադիմումը և գիտական հետազոտությունը/աշխատանքը (հայերեն, մինչև 10 էջ ծավալով) պետք է ներկայացնել ՀՀ սփյուռքի նախարարություն մինչև ս. թ. սեպտեմբերի 5-ը:
Հայագիտական հետազոտության հետ անհրաժեշտ է ներկայացնել նաև ուսումնական հաստատության կամ գիտական կազմակերպության գրավոր կարծիքը հայտատուի գիտական աշխատանքի վերաբերյալ:
Յուրաքանչյուր անվանակարգի համար ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից ձևավորվում են մասնագիտական մրցութային հանձնաժողովներ, որոնք մշակում են հայտադիմումները, գնահատման չափանիշները, ինչպես նաև որոշում են մրցանակակիրներին: Բոլոր անվանակարգերում մրցանակակիրներից կպահանջվեն նաև բանկի տվյալներ (անվանում, հասցե, SWIFT, հաշվեհամար), ինչպես նաև անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվություն:

«Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխության 2011թ. հայտարարությունը, հայտադիմումները, հետագայում` մրցութային հանձնաժողովների աշխատանքների, մրցույթների արդյունքների մասին տեղեկատվությունը ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կայքէջերում` www.mindiaspora.am, www.armcongress.am, նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթում:



Համահայկական ծրագրերի վարչություն
+374-10-585601(03)-117,
allarmenian@mindiaspora.am

0 Response to '«Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխություն'

Publicar un comentario

Una donación voluntaria
Կամավոր նվիրատվություն