Այս մասին վկայում է Wikileaks կայքի հրապարակած ամերիկյան դիվանագիտական գաղտնի հաղորդագրությունների հերթական բացահայտումը, որը առաջինը տպագրվել է թուրքական «Թարաֆ» թերթում։
Այս հանդիպման մասին դեսպանի հաղորդագրությունում երեք հիմնական կետ է նշված: Առաջին` Բահչելին մտահոգված է կուսակցության հանդեպ Միացյալ Նահանգների պատկերացումների շուրջ և իր կուսակցությունը ներկայացրել է որպես չափավոր քաղաքական ուժ, Երկրորդ՝ կուսակցությունը շարունակում է լավատես մնալ թուրք-ամերիկյան հարաբերությունների հարցում, որը բնորոշվել է որպես «ռազմավարական գործընկերություն»: Եվ երրորդ կետը, որը ԱՄՆ-ի դեսպանի հաղորդագրությունում անակնկալ է համարվում՝ դա Բահչելիի անդրադարձն է Հայոց ցեղասպանության խնդրին, որը ըստ էության «հրավեր էր նախագահ Օբամային՝ ճանաչել ցեղասպանությունը»։
Բահչելին էմոցիոնալ և խիստ, բայց ոչ զայրալից տոնով, ասել է, թե Միացյալ Նահանգներն ու Թուրքիան մինչև ապրիլի 24-ը ամիսներ շարունակ փոխադարձաբար վնասաբեր շրջանի մեջ են ընկել այն բանավեճում, թե արդյոք այս տարի ԱՄՆ-ի նախագահը կասի ցեղասպանության բառը։ Ըստ Բահչելիի, այս իրավիճակը հակա-ամերիկյան մթնոլորտ է ստեղծում հատկապես երիտասարդ սերնդի ընտրողների մոտ, որոնք յուրաքանչյուր տարի տանում են քաղաքական այս լարվածությունը։
«Թող ԱՄՆ-ը հիմա ասի այն, ինչ պատրաստվում է ասել», - առաջարկել է ազգայնական կուսակցության ղեկավարը` կարծիք հայտնելով, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում այդպիսով կփակվի «թարախոտ վերքը»։
ԱՄՆ-ի դեսպան Ջեյմս Ջեֆրին իր հաղորդագրության մեկնաբանության բաժնում նշել է որ Բահչելիի մարտահրավերը ԱՄՆ-ին` վերջնականապես հանդարտեցնելու Հայոց ցեղասպանության խնդիրը, արտահայտում է այն լայն ըմբռնումը, որ ցեղասպանության խնդիրը օգտագործվում է որպես քաղաքական գործիք։
«Թուրքիայի հանրության մի լայն շերտ կարծում է, որ Միացյալ Նահանգները մտադիր է 1915 թվականի դեպքերը ի վերջո կոչել ցեղասպանություն, բայց բանավեճի երևութականությունը պահպանում է, որպես լծակ Թուրքիայի կառավարության հետ բանակցություններում», - նշել է դեսպանը։
Ջեյմս Ջեֆրին նաև նշել է, որ «Բահչելիի մարտահրավերը անկասկած հետապնդում է նաև իր սեփական շահը։ Ազգայնական շարժում կուսակցությունը ելնում է այն հաշվարկներից, որ Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դեպքում Թուրքիայում զգայական արձագանքի արդյունքում իրենք օգուտներ կունենան»:
ԱՄՆ-ի դեսպանը հավելել է, որ իրականում Բահչելին փորձում է քաղաքական աղմուկ բարձրացնել` պնդելով թե նախագահի կողմից Մեծ եղեռնի օգտագործումը հավասարազոր է Ցեղասպանություն բառին։
Անցած շաբաթավերջին Wikileaks-ի մեկ այլ հրապարակման համաձայն, 2007 թվականի փետրվարին այն ժամանակ Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ռոս Վիլսոնի հետ հանդիպմանը Դևլեթ Բահչելին հայտարարել էր, թե ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների տանը Հայոց ցեղասպանության բանաձևի ներկայացումը շատ ցավալի է Թուրքիայի համար։
Դևլեթ Բահչելին, անցյալ տարի պատասխանելով Ախթամարի Սուրբ խաչ հայկական եկեղեցում պատարագ մատուցելու արարողությանը, իր կուսակիցներով Անիի Մայր տաճարում մահմեդական կրոնական արարողություն` նամազ կատարեցին։
Աղբյուրը` azatutyun.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Թուրքիայի ազգայնական կուսակցության ղեկավարն ԱՄՆ-ին առաջարկել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը'
Publicar un comentario