300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul

 300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Los profesores Ronald Marchese y Marlen Breu, publicaron un libro después de la realización de 10 años de investigación con permiso especial del Patriarca Mesrob II, titulado "Gloria y ceremonia: Tesoros textiles de las Iglesias ortodoxas armenias en Estambul".
Leer más/Մանրամասն »

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, որ այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է կրթության ոլորտում կատարված բարեփոխումներով, երբ սահմանվել էր 12-ամյա կրթություն:
Leer más/Մանրամասն »

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
La estrategia se mantuvo en pie hasta un bloguer armenio, Christopher Soghoian, se negó a esta invitación y, además, decidió hacer público los correos electrónicas que había recibido de Burson-Marsteller. En un primer momento no se conocía el nombre de la empresa que estaba detrás de esta campaña.
Leer más/Մանրամասն »

Ամուսնության գրանցման ընթացակարգի փոփոխությունը կարագացնի հարսնացուների և փեսացուների արտագաղթը. սոցիոլոգ

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում Visa-ի բիզնեսի առաջնահերթ ուղղությունն է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։ Leer más/Մանրամասն »

Կառավարության՝ Մինաս Ավետիսյանի որմնանկարները Գյումրիից տեղափոխելու որոշման դեմ բողոքում են մի խումբ մշակույթի գործիչներ և արվեստի ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացնում է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն՝ տարածելով վարչապետին ուղղված մտավորականների բաց նամակը։

Նամակում մասնավորապես նշվում է. «Անցյալ դարի 70-ական թվականների սկզբներին Լենինականի մի շարք գործարանների տնօրինություններ իրենց դրամական միջոցներով պատվիրել են հայ մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանին որմնանկարներ կատարել իրենց գործարանների համապատասխան տարածքներում, որի արդյունքում ստեղծվել են գեղարվեստական բարձրարժեք ստեղծագործություններ:
Հետեկրաշարժյան տարիներին դադարեցին գործել քաղաքի արտադրական ձեռնարկությունները, և շենքերի վթարայնության ու ջերմաստիճանային անբարենպաստ պայմանների հետևանքով խիստ վտանգվեց որմնանկարների հետագա գոյությունը և պահպանությունը:

1990թ. Լենինականի քաղսովետի գործկոմի ջանքերով և միջոցներով բուլղարացի մասնագետների միջոցով վերականգնվեց և Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում տեղադրվեց վերլուծական սարքերի փորձնական գործարանի շենքի պատին գտնվող որմնանկարը: Սակայն այս ողջունելի քայլը` որմնանկարների վերականգնումը և հետագա ցուցադրումը Գյումրիում, առաջինը և վերջինը եղավ: 2010թ. ՀՀ կառավարության միջոցներով վերականգնվեց և Երևան` կառավարության շենք տեղափոխվեց երկու որմնանկար: Այս իրողությունը, որ իրենց համերկրացու որմնանկարները այսուհետ զարդարելու են ՀՀ կառավարության շենքը, դրական ընդունեցին գյումրեցիները: Սակայն մնացած որմնանակարները ևս Երևան տեղափոխելու կառավարության մտադրությունը խիստ դժգոհություն է առաջացրել գյումրեցի արվեստագետների, մտավորականների, հասարակական կազմակերպությունների, ողջ բնակչության շրջանում:

Մենք` ներքոստորագրողներս, հաստատ վճռականություն ենք հայտնում, որ արվեստների և մշակույթի քաղաք Գյումրիում են պահպանվելու և ցուցադրվելու մեր համերկրացի մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի Գյումրիում կատարած որմնանկարները:
Անկախ շինության սեփականության ձևից, որմնանկարները պատկանում են Գյումրի քաղաքին: Մենք գտնում ենք, որ առանց քաղաքի համաձայնության, հոգևոր մշակույթային արժեքները տանելը անհարգալից վերաբերմունք է։ Մեր բազմաթիվ հանդիպումները և պահանջը Գյումրու քաղաքապետից` Մինասի որմնանակարները վերականգնելու և մեր քաղաքում ցուցադրելու աջակցություն են գտել քաղաքապետի կողմից, որը հաստատ հիմք է տալիս հայտարարելու, որ քաղաքը պատրաստ է համապատասխան դրամական միջոցներ տրամադրել վերականգնելու, Գյումրիում պահպանելու և ցուցադրելու գյումրեցիների հպարտությունը հանդիսացող Մինաս Ավետիսյանի պահպանված որմնանկարները»։

Բաց նամակին արդեն միացել և ստորագրել են Գյումրու արվեստի և մշակույթի բնագավառի 493 աշխատակիցներ։

Նրանք առաջիկայում պատրաստում են նաև այդ թեմայով հանրային քննարկումներ կազմակերպել Գյումրիում։


Թերթ.am

0 Response to 'Գյումրեցիները բողոքում են Մինասի որմնանկարները «Զվարթնոց» տեղափոխելու որոշման դեմ'

Publicar un comentario

Una donación voluntaria
Կամավոր նվիրատվություն