Լորդ Լինդոն Հարիսոնը, ով առաջին անգամ էր Հայաստանում, նշեց, որ բազմաթիվ երկրներում է այցելել ժողովուրդների հիշատակին նվիրված հուշահամալիրներ, սակայն այն, ինչ տեսավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում եւ Ցեղասպանության թանգարանում, ամենատպավորիչն էր:
«Մեր խորհրդարանական խումբը շատ մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի իրազեկի մարդկանց, թե ինչ է Հայոց Ցեղասպանությունը, ինչ է տեղի ունեցել, քանզի շատ-շատերն իսկապես տեղյակ չեն դրանից: Փորձում ենք համոզել բրիտանական կառավարությանը, որպեսզի, եթե հնարավոր է, երբեւիցե ճանաչվի Հայոց Ցեղասպանությունը»,- հայտարարեց Բարոնուհի Շրիլա Ֆլեդերը: Իսկ տիկին Շիլան առաջիկայում հնարավորություն տեսնում է, որ Մեծ Բրիտանիան պաշտոնապես ընդունի ու ճանաչի Հայոց Ցեղասպանությունը հարցադրմանը ի պատասխան նա ասաց. «Շարժումը կա, առաջ ենք գնացել: Բայց դեռ առկա են շատ ու շատ հարցեր...»:
Համայնքների պալատի անդամ Ջոն Ուիթինգդեյլն ընդգծեց, որ ինչպես շատերը Բրիտանիայում, այնպես էլ ինքը տեղյակ չի եղել Հայոց Ցեղասպանությունից եւ այդ իմաստով նա կարեւորեց այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Ցեղասպանության թանգարան: «Պետք է այնպես անել, որ նման դեպքերը երբեւէ չկրկնվեն: Ես տիկին Քոքսի հետ մեկնելու եմ Ղարաբաղ, որպեսզի իմ աչքով տեսնեմ, թե ինչ է կատարվում այնտեղ, որպեսզի վերադառնանք Բրիտանիա եւ կարողանանք ասել, թե ինչ է իրականում այնտեղ տեղի ունենում»,- ասաց Համայնքների պալատի ներկայացուցիչը, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Աղբյուրը` hayernaysor.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Բրիտանացի խորհրդարանականները համոզում են իրենց կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը'
Publicar un comentario