Երկուշաբթի օրը Ստամբուլի Սիրքեջի շրջանի անչափահասների գործերով դատարանում կայացած հերթական լսումների ժամանակ դատավարությանը մասնակցող կողմերին է ներկայացվել Սամասթի գրավոր հայտարությունը, որում նա պնդում էր, թե Դինքի սպանությունը կատարել է թուրքական թերթերում տեղ գտած հոդվածների ազդեցության տակ:
«Ես մեղավոր չեմ, մեղավորն այն պարբերականներն են, որ իրենց հոդվածներում Հրանտ Դինքին բնութագրում էին որպես դավաճան», - գրել է Սամասթը:
Ստամբուլի կենտրոնում 2007 թվականի հունվարին Հրանտ Դինքի դեմ մահափորձի անմիջական հեղինակ Օգյուն Սամասթը հանցագործության պահին ընդամենը 17 տարեկան էր, ինչն էլ պատճառ հանդիսացավ, որ նրա գործի քննությունն առանձնացվի «մայր գործից»` տեղափոխվելով անչափահասների դատարան:
Երկուշաբթի օրը դատարանում հնչած բոլոր արդարացումների ֆոնին, սակայն, թուրքական լրատվամիջոցները առանձնացնում են Սամասթի հայտարարության մեկ այլ հատված, որում ասված էր. - «Ես վախենում եմ Յասին Հայալից»:
Հայալը Դինքի սպանության գործով անցնող առանցքային մեղադրյալներից է: Դատախազությունը հենց նրան է համարում սպանության անմիջական կազմակերպիչ:
Վերջին տարիներին շատ էին խոսում այն մասին, որ Յասին Հայալը դեռ մինչև Դինքի սպանությունն ակտիվորեն համագործակցել է թուրքական ոստիկանության հետ: Այս կասկածներն է'լ ավելի ուժեղացան, երբ անցած շաբաթավերջին հայտնի դարձավ, որ Հայալի հեռախոսազրույցների ձայնագրությունները, որ կցված էին քրեական գործի նյութերին, ոչնչացվել են Անկարայի ոստիկանության աշխատակիցների կողմից:
«Նման քայլը չէր կարող իրականացվել առանց ոստիկանության ղեկավարների անմիջական հրահանգի», - նշել էր Դինքի սպանության գործով որպես վկա անցնող իրավապահներից մեկը:
Fuente: azatutyun.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Սամասթ. «Դինքին սպանել եմ թերթերի հրապարակումների ազդեցության տակ գտնվելով»'
Publicar un comentario